Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/314

Այս էջը սրբագրված է

1942-ի օգոստոսին, երբ մեր զորքերը հարկադրված նահանջում էին, Մկրտիչը անասնապահական ֆերմայի մի խումը աշխատողների ներկայությամբ, բարձրաձայն կարդում է ինֆորմացիոն բյուրոյի հաղորդագրությունն այն մասին, որ մեր զորքերը թշնամու գերազանց ուժերի ճնշման տակ նահանջում են։ Ագիտպարապմունքի մասնակիցներից մեկը հայտնում է. իբր անասնաբույժը կարդում է թերթը թարս բռնած, փաստերը չափազանցելով։ Մկբտիչ Մնացականյանը որպես ժողովրդի «թշնամի» ձերբակալվում է։ Այլևս չվերադարձավ։

Պատերազմից հետո, ոտքը կտրած գյուղ վերադարձավ բազմազավակ հայր Ավետիք Գրիգորյանը։ Աշխատասեր և կյանքով լեցուն մարդ էր։ Կլաեկչի էր։ Մի անգամ, զայրույթի պահին, Ստալինի անունն է տալիս։ Պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամին բանտարկում են և չորս տարի տանջում։

ՄԻ ԱՆՄԵՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՀԱՎՈՐ ՈԴԻՍԱԿԱՆԸ ՀՄԱՅԱԿ ՎԱՆՈՅԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Հմայակը բարեխիղճ հողագործ էր։ Պատերազմի առաջին օրերին զորակոչվեց, մեկնեց Վրացական Դուշերի քաղաքը։ Այնտեղից՝ ռազմաճակատ։ Կնոջը Վարսենիկի խնամքին մնացին չորս անչափահաս երեխա։ Ահա, թե ինչ է պատմում Հմայակի դուստրը՝ Սիրանուշը։

— 1943թ. մի ծանր օր մայրիկիս կանչեցին Սևան։ Հայտնել էին, թե իր ամուսինը փախել է բանակից։ Ինչ-որ մարդիկ եկան գյուղ, տունը խուզարկեցին, ունեցվածքը գույքագրեցին, ծննդյան վկայականները վերցրին ու հեռացան։ Հաջորդ օրը բոլորիս տարան Սևան, հետո՝ Երևան, ապա՝ Բաքու։ Բաքվից նավով տեղափոխեցին Կրասնովոդսկ, այնտեղից Նովոսիբիրսկ՝ աքսորավայր։ ճանապարհին, որը տևեց ալի քան մեկ ամիս, երկու քույրերս (Քնարիկն ու Բուրաստանը) սովից մահացան։ Նովոսիբիրսկից մի քանի կիլոմետր հեռու մեզ տեղավորեցին փայտյա տնակում։ Մեկ տարի չանցած, մահացավ նաև եղբայրս՝ Աղասին։ Մայրս մահացավ եղբորս գերեզմանի վրա։ Միայն ես կենդանի մնացի։ Մի ռուս կին՝ Նինո Միխայելովնան, լուր չունենալով իր ամուսնուց (կարծում էր, թե զոհվել է), ինձ որդեգրեց և պահեց մինչև 1949 թվականը։ Մի օր ռուս «մայրս» ինձ ուղարկեց շուկա՝ բրինձ գնելու։ Շուկայում ման էի գալիս, մեկ էլ ականջիս հայերեն խոսակցություն ընկավ։ Մոտեցա։ Ոտքը կտրված մի մարդ խոսում էր կնոջ հետ։ Ես համառոտ պատմեցի մեր ընտանիքի պատմությունը։ Սրանք խորհուրդ տվին