Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/318

Այս էջը սրբագրված է

ԴԱՌՆԱՆՔ ՈՂՈՐՄԻ ՏԱՆՔ ՈՒ ՀԻՇԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

ՉՄՈՌԱՆԱՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

1939-1940 ուստարվա հասունության վկայականները հանձնելիս դպրոցի տնօրեն Ռաֆիկ Մկրտչյանն ասաց.

— Շուտով ձեզնից շատերը զորակոչվելու են։ Ծառայությունն ավարտելուց հետո չմոռանաք վերադառնալ.. Դեռ պետք է շարունակեք ձեր կրթությունը բուհերում...

Զորակոչ եղավ... Շատերի համար զորացրում չեղավ...