Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/32

Այս էջը սրբագրված է

ՍԱՀՄԱՆԵՑԱՔ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԿԵՉԱՌՈՒԱՑ ՍԲ. ԼՈՒՍԱՎՒՉԻՍ ԲՈՒԺԿԱՆ։ ՇՈՂԱԿԱԹՆ։ ԱՒՂԱՒՐՈՁՈՐ։ ԴԱԴՄԱՇԷՆ։ ԵՐԷ։ Ժ։ ՀՈՌՈՄՏԱՄԱԼՆ։ ԳԱՌՆԵՂԻՆ։ ՑԱՑԷՔՆ։ ԿՌՆԿԱՁՈՐ։ ԹԱՌԻՆ ՔԱԼԱՏԱԿՆ։ Թէ ՅԷՊԻՍԿՈՎՊՈՍԱՑ ԿԱՄ ՅԱՒԱԳԱՑ ԿԱՄ Ի ՁԵՌՆԱՒՈՐԱՑ ԽԱՓԱՆԵԼ ՋԱՆԱ։ ՅԺԸ։ ՀԱՅՐԱՊԵՏԱՑՆ ՆԶՈՎԱԾ է։ ԵՍ՝ ՏՐ ԳՐԻԳՈՐԻՍ ԵՎ ԱՇԱԿԵՏ ԻՄ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԿԱ ԵՄՔ ՎԵՐԱԴԻՐ ԵԼՈՑՍ։ ԶԱՂՋՒԻՐՐԱԵՆԻ ՍՆ։ ԿԱՌՆԱՄԱՐԵԿՈՐԻԿԱՒ ՏԱՒՆՍ։ ՄԵՆ ՀԱՍՏԱՏ է ԳԻՐՍ։ ԿԱՄԱՒ ԱՅ.։ ՈՀԵ։ 1226 ԹՎԻՆ։

Արձանագրությունը փորագրված է աթաբակ Իվանեի և նրա որդիներ Շահնշահի ու Ավագի համատեղ իշխանության տարիներին։ Այն մեծ կարևորության է ներկայացնում Կեչառիսի վանական թեմի սահմանները որոշելու տեսանկյունից. «ՍԱՀՄԱՆԵՑԱՔ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԿԵՉԱՌՈՒԱՑ ՍԲ ԼՈՒՍԱՒՈՐՉԻՍ», այսինքն վանքին հարկատու գյուղեր հաստատեցինք, որոշեցինք։ Այդ իրավական ակտը իրականացնում են Կեչառիսի հոգևոր առաջնորդները, Բջնիի հայտնի եկեղեցական գործիչ Վանականի գլխավորությամբ։ Ուշադրության արժանի է արձանագրության մեջ հիշատակված բնակավայրերի տեղագրությունը։ Ցայժմ դրանցից միայն երկուսն են պահպանել իրենց հին անվանումը. Դադմաշենը՝ ներկայիս Սևանի շրջանի Դդմաշեն գյուղը և Հոռոմտամալը՝ Հրազդանի շրջանի Ռնդամալ (այժմ Ջրառատ) գյուղը։ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Գ (1481-15Օ0թթ.), կազմեց Լ.Ս.Խաչիկյան, էջ 199։