Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/323

Այս էջը սրբագրված է

ԻնՉՔԱն ԱՊՐԵՔ, ԼԱՎ ԱՊՐԵՔ

Երբ բաժակ էր բարձրացնում, սիրում էր մաղթել.

«Ինչքան ապրեք, լավ ապրեք»։

Յոթնամյա կրթություն ստացավ։ Աշխատեց Երևանի միկրոկենսաբանական ինստիտուտում, որպես տնտեսական գծով փոխտնօրեն։

1941-ի ապրիլին զորակոչվեց վերապատրաստման։

— Լավ մնացեք, ինչքան ապրեք, լավ ապրեք,— հրաժեշտի պահին ասաց հարազատներին,— ես երեք ամսից կվերադառնամ։

Չվերադարձավ։

1942-ի մայիսին Կերչը հանձնվեց։ Կերչ քաղաքից դեպի Թաման լողացող նավի վրա էր Բլբուլ Բադալյանը։ Նավը ռմբակոծության ենթարկվեց ու խորտակվեց։ Շատերը թափվեցին ջուրը, լողալով դարս եկան ափ։ Նրանց հետ էր Բլբուլ Բադալյանը։ Սակայն դաժան թշնամին ռմբակոծության ենթակեց նաև նավաբեկյալներին։ Ռումբի բեկորից զոհվեց Բլբուլ Բադալյանը։

Ու մենք սրտի խոսք ենք ուղղում նրա սերունդներին.

— Որքան ապրեք, խաղաղ ապրեք... Լավ ապրեք...

ԱՆՈՒՆ ԹՈՂԵՔ, ԱՆՈՒՆ

— Տղաս, այնպիսի գործ արա, որ անուն թողնես,— ասաց Հովհաննես Բադալյանը իր Սարգիս որդուն, երբ ճանապարհում էր Բաքու՝ սովորելու։ Սովորեց գյուղատնտեսական տեխնիկումում, սակայն սովորելուց հետո գյուղ չվերադարձավ։ Ծանր տարիներ էին 1925-1930 թվականները։

Հայրը տխրեց։ Լուր ուղարկեց որդուն.

— Վերադարձիդ...

Վերադարձավ։ Որպես մասնագետ աշխատեց դաշտավարական բրիգադի բրիգադավար։ Սկսվեց պատերազմը։

Ծնողները ճանապարհեցին։ Հրաժեշտի պահին հայրն էլի ինչ-որ բան էր ասելու։ Բառերը շուրթերին մնացին։ Չասաց։

Սարգիսը կռվեց 409-րդ դիվիզիայի 684-րդ հրաձգային գնդի կազմում։ Մասնակցեց Կրասնոդարի երկրամասի ազատագրմանը։ Զոհվեց մարտադաշտում, 1943թ. օգոստոսի 21-ին։ Թաղված է Կրասնոդարի մարզի Սվիստելնիկով ավանի գերեզմանոցում։

Եվ ապրեց քաջորդու բարի անունը։