Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/33

Այս էջը սրբագրված է

ԴԴՄԱՇԵՆԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ

Ըստ ավանդության, որտեղ վճիտ ու սառնորակ աղբյուր է եղել, սրբավայր են դարձրել։ Դրանցից մեկը կոչվում է «Ծառով ձոր»։ Ծառով ձորը գտնվում է գյուղի հյուսիսային մասում։ Ասում են՝ Աշր անունով մի կին այնտեղ մի քանի ուռենի է տնկել, որի համար կոչվում է Ծառով ձոր։ Ծառով ձորում կա մի աղբյուր՝ ջուրը քաղցրահամ ու վճիտ է։ Այդ աղբյուրի կողքին ինչ-որ ժամանակ փոքրիկ տնակ են կառուցել, մի քանի խաչքարեր տեղադրել և այն դարձել է սրբավայր։ Տարբեր տեղերից ուխտի են գալիս, մատաղի ու քեֆ-ուրախության։ Խաչքարերից երկուսը հիասքանչ վարպետի աշխատանքներ են և պահպանվում են որպես հնագիտական արժեք։

ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ — Գյուղի կենտրոնում է, «Սարբազի թաղամասում», փոքրիկ գետնափոր տնակ է, ներսում խաչքար կա։ Թեև կիսախարխուլ վիճակում է, սակայն շատ հասակավոր մարդիկ այստեղ են գալիս ուխտի։

ԽԱՉԵՐ — Գտնվում է գյուղի հարավային մոսում, «Գոմիկ» տանող ճանապարհի վրո։ Մատուռի ներսում կոնգուն խոչքոր է տեղադրված։ Երիտասարդները խեցի են կպցնում մոմապատված