ՃԱԿԱՏԱԳՐԻ ՈԼՈՐԱՆՆԵՐԸ
Ռանդայի տակից դուրս են թռչում տաշեղները ժապավենի նման հարթ, ուղիղ, ապա միանգամից ոլորվում են, անսպասելի կտրվում... Վորոնցով Գևորգյանը դա համեմատում էր մարդու ճակատագրի հետ։
— Այս տաշեղի ոլորանների միջով մեր ճակատագիրն է անցնում։ Նրանից հեռու Կոլտնտեսությունում հյուսն էր։ 1933-ին փոխադրվեց էջմիածին։ Պատրաստեց էլեկտրական սղոց։
1942թ. փետրվարին զորակոչվեց բանակ։ Սովորեց դեսանտայինների դասընթացներում։ Մեկնեց ռազմաճակատ։
Կինը՝ Սաթենիկը, մի նամակ ստացավ նրանից։ Տեղեկացնում էր իր ընկերոջը Գևորգ Փոշոտյանի մահվան մասին և զգուշացնում էր, որ նամակ չգրեն, որովհետև ինքն էլ չգիտի, թե վաղը որտեղ կլինի։
Ավա՜ղ... Որտե՞ղ հատվեց նրա կյանքի թելը, ճակատագրի ո՞ր ոլորանում, ոչ ոք չիմացավ։
ՏԱՐԻՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ, ՆԱ ՉԿԱ...
Աղիբեկ Գևորգյան:
Ծառայում էր Քանաքեռի հեծյալ գնդում։ Լեյտենանտի կոչումով վերադարձավ գյուղ։ Աշխատեց Դիլիջանի, ապա Երևանի ՆԳ բաժիններում։ Պատերազմի առաջին օրերին մեկնեց ռազմաճակատ։ Մասնակցեց Լենինգրադի պաշտպանությանը։ Քաղաքի զինվորական հոսպիտալում հանդիպեց համագյուղացի Շեղան Ղազարյանին։ Ողջագուրվեցին։ Երկուսն էլ նույն օրը դուրս գրվեցին հոսպիտալից։
— Դու ո՞ր ուղղությամբ,— հարցրեց Ադիբեկը։
— Մեր գունդը..․
— Ես էլ՝ մեր գունդը...
Կհանդիպենք գյուղում։
Շեղանը վերադարձավ։ Տարիներն անցնում են, Ադիբեկը չի վերադառնում։