Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/334

Այս էջը սրբագրված է

ՆԱ ԸՆԿԱՎ ԴՈՆԻ ԱՓԻՆ

Ինչպիսի՞ մարդ է եղել Մացակ Գրիգորյանի հայրը՝ Իսրայելը։ Եթե նույնիսկ ոչ մեկը չճանաչեր, կասեր՝ արժանավոր է եղել, որ Մացակի նման խելոք, աշխատասեր մարդ է դաստիարոկել:

Նախրապահ էր Մացակը։ Լույսը չբացված, կանգնում էր գյուղական քարքարոտ ծուռտիկ հրապարակում ու սպասում էր, որ կոլտնտեսականներն իրենց կովերը խառնեն նախրին։ Ապա քշում էր արոտավայր։

Պատերազմի առաջին շաբաթում կանչեցին ծառայության։ Կռվում էր Դոնի ափին, Ռոստովի մատույցներում։ Վկայություններ կան, որ եղել է քաջարի զինվոր։ Ի՞նչ հանգամանքներում է զոհվել, հայտնի չէ։ Պահպանված «սև ցուցակում» գրված է. «Մացակն անհետ կորել է 1943թ. հունիս ամսին»։

ՄԻ ՔԻՉ ՔՈ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԻՐ

1942 թվական։ Ավարտվեց Մոսկվայի ահեղ ճակատամարտը։ Վաղինակ Ավագի Գրիգորյանը կարճատև արձակուրդ եկավ, կրծքին՝ մեդալներ ու շքանշաններ։ Համագյուղացիները աչքալույս էին գալիս։ Այն օրերին արձակուրդ տրվում էր հազվագյուտ դեպքերում, երբ զինվորը կոտորել է մարտական սխրանքներ։ Շատերը խնդրում էին.

— Վողինոկ, մի քիչ քո մասին պատմիր...

— Չգիտեմ, ի՞նչ պատմեմ... Կռվում եմ...

Արձակուրդը լրացավ, մեկնեց գործող բանակ։ Մասնակցեց Ստալինգրադի ճակատամարտին։ 1944 թվականի հոկտեմբերին, մի մառախլապատ օր, նա գնաց մարտական առաջադրանք կատարելու ու այլևս չվերադարձավ։

ՕԴԱՅԻՆ ԳՈՅԱՄԱՐՏԻ ԱՍՊԵՏԸ

Շամխալ Սարիբեկի Գրիգորյանը կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Ավարտել էր օդաչուական դասընթացները։ 1942 թվին ծառայում էր Գարյաչի Կլյուչ քաղաքում։ Ապա տեղափոխվեց Տուապսե, առավել շիկացած գոտի։ Ճանապարհին անակնկալ պատահեց։ Գնացքից իջել էր ջուր վերցնելու, մեկը գոռաց.

— Շամխա՜լ...

Շրջվեց։ Եղբայրն էր՝ Դոլուխանը։ Իջել էր հակառակ ուղղությամբ գնոցող գնացքից։ Հազիվ հասցրին մի քանի խոսք փոխանակել։