Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/337

Այս էջը սրբագրված է

ՀՈՂԱԳՈՐԾ ԲԱԼԱԲԵԿ ԵԳՈՐՅԱՆԻ ՈՐԴԻ ՊԱՐԳԵՎԸ

Ապրեց ընդամենը քսանչորս տարի։ Հասցրել էր ամուսնանալ։ Ծնվել էր անդրանիկ որդին՝ Վազգենը։

Զորակոչեցին 1941-ին։ Պարզվեց, որ նույն օրը զորակոչել են նաև եղբորը՝ Կարապետին, հարևաններից Վանիկին, Ռուբենին, Հրաչիկին։ Մի քանի ամիս մասնակցեցին զորավարժությունների։ Մասնակցեց Կերչ քաղաքի պաշտպանական մարտերին ու զոհվեց 1941թ. հուլիսին։

Որդին հուշերով է ապրում, իսկ երակներում՝ քաջարի հոր արյունն է։

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԹՈՌՆԻԿԸ

Եկեղեցուն կից եռամյա դպրոցի հոգաբարձուներից մեկի՝ Երեմ Տեր-Հովհաննիսյանի թոռն էր Բաբկենը։ Ծնվել է 1918-ին։ Հայրենի դպրոցում աշխատում էր լեզվի ու գրականության ուսուցիչ։

Պատերազմում տանկիստ էր։ Զրահագնացքով ուղևորվեց դեպի ռազմաճակատ։ Մասնակցեց Ուկրաինայի, ապա Լեհաստանի ազատագրմանը։

Սևանի զինկոմիսարիատից հայտնեցին. «Բաբկեն Գևորգի Երեմյանը զոհվել է 1944-ի օգոստոսի 26-ին, լեհական Ռոդոմսկի նահանգի Կրատովսկի գովոռի Դովիցա գյուղում։ Թաղված է գյուղի գերեզմանոցում։

ԽՈՍՏԱՑԱՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Գանգին Եղիազարյանը՝ հողագործ Ալեքի որդին, պատերազմի առաջին օրերից զորակոչվեց որպես հին, փորձառու զինվոր։ Հրաժեշտի պահին կնոջն ասաց.

— Սիրանուշ, ես անպայման կվերադառնամ... Պատերազմը դաժան է, բայց ես անպայման պետք է վերադառնամ...

Սիրանուշը անվերապահորեն հավատում էր նրան։ 1942-ի մարտին նամակ ստացվեց։ Գրում էր. «... Ես ողջ և առողջ եմ։ Երբ վերոդառնամ, ամեն ինչ մանրամասն կպատմեմ...»։ Կամենում էր ասել՝ հիմա ժամանակ չկա։

Ավա՜ղ, խոստացավ, բայց չվերադարձավ:

Ժամանակը կանգ առավ։