Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/339

Այս էջը սրբագրված է

ՈՐԴԻՆԵՐԸ ՉՎԵՐԱԴԱՐՁԱՆ

1970թ. մայիսի 9-ին «Սևան» թերթում բազմավաստակ մանկավարժ Գուրգեն Ստեփանյանի «Որդիները չվերադարձան» հոդվածում կարդում ենք. «Անցյալ դարում է ապրել Տեր-Հովհաննեսը։ Նա եղել է գյուղի քահանա։ Երբ 1829 թվականին դդմաշենցիները Պարսկաստանի Մակու գավառից այստեղ են եկել, Տեր-Հովհաննեսը մեծ ծառայություն է մատուցեր.. բարի անուն է թողել գյուղում։ Նրա լավ գործը շարունակեցին թոռներն ու ծոռները՝ բոլորն էլ ազնիվ, բոլորն էլ աշխատասեր։ Ժողովրդի կողմից սիրված Տեր-Հովհաննեսի ծոռն էր Արզումանը։ Գյուղացիները նրան Երեմի Արզո էին ասում։ Երբ սկսվեց Մեծ հայրենականը, պատերազմի սկզբից ռազմաճակատ մեկնեցին Արգոյի չորս որդիները՝ Ռաֆիկը, Կայծերը, Մայիսը և Վարդազարը։ Որդիներին ճանապարհ դնելիս հայրն ասաց.

— Տեսեք, զավակներս, մեր տոհմի ավագին ժողովուրդը սրբերի շարքն է դասել, նրա գերեզմանին այսօր էլ խունկ են ծխում։ Մեր տոհմի բարի անունը չխայտառակեք։ Նպատակային է եղել երկուսիդ անունների ընտրությունը։ Եղեք Րաֆֆու նման հայրենասեր, նմանվեք նրա «Կայծերի» հերոսներին, դարձեք Վարդան Մամիկոնյաններ։ Գնացեք, բալիկներս, ես տունը կպահեմ...»։

Ու զավակները գնացին, իսկ հայրը՝ Արգոն, մնաց գյուղում, աշխատեց կոլտնտեսությունում։ Քանի՜֊քանի անգամ տաք գուլպաներ, ձեռնոցներ, հայկական կոնյակ ուղարկեց ռազմաճակատ։ Ծերունու համար ծանր էր առանց որդիների։ Բայց նա հպարտ էր ճակատային իր չորս որդիներով, թեև նրանց կորցնելու սարսափը հանգիստ չէր տալիս իրեն։ Նամակներ ստացվեցին Ուկրաինայից, Բելոռուսիայից, էստոնիայից, Լենինգրադից: Դաժան էր ժամանակը, բայց ավելի դաժան էր Երեմի Ագրոյի բախտը։

Ամեն անգամ գյուղացիները հավաքվում էին գյուղխորհրդի շենքի առաջ (ուր տեղավորված էր կապի բաժանմունքը) ու սպասում Ալափախից երևացող փոստատար Մաթեի Գեղամին։ Գալիս էր նա, առաջին հերթին բարձրաձայն կարդում եռանկյունաձև ծրարների վրա գրված հասցեներն ու նամակները հանձնում տերերին։ Երեմի Արգոյի անունով նամակ չկար...

Պատերազմն ավարտվեց, հաղթողները վերադարձան։ Իսկ Արգոյի չորս զավակներից ոչ մեկը չվերադարձավ։