Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/347

Այս էջը սրբագրված է

Ըստ տեղեկությունների՝ մարտերով հոսել է Կրեմենչուկ։ Դա վերջին տեղեկությունն էր Ավետիքի մասին։

Ու լալիս էր որդեկորույս մայր՝, լալիս էին փոքրիկները։

ԲԵՆԻԿ ԵՐԵՄԻ ՀԱԿՈԲՅԱՆ

1935-1936 ուստարում գերազանց առաջադիմությամբ Բենիկն ավարտեց գյուղի յոթնոմյա դպրոցը, իսկ 1938-39-ին՝ Լենինգրորի քիմիատեխնոլոգիական ուսումնարանը՝ կարմիր դիպլոմով։ Որոշ ժամանակ աշխատեց կաուչուկի գործարանում, որպես ինժեներ, որտեղից էլ մեկ տարի անց, քսանմեկ տարեկան հասակում, զորակոչվեց պարտադիր ծառայության։ Սովորեց Ուկրաինայի Ռովնո քաղաքի գնդի դպրոցում և ստացավ տեխնիկ-լեյտենանտի կոչում։ Պատերազմի առաջին ամիսներին նրանց զորամասը գտնվում էր սահմանամերձ շրջաններից մեկում։ Այստեղ նրանց զորոմոսը, ավելի քան երեք ամիս, համառ դիմադրություն էր ցույց տալիս մինչև ատոմները զինված ֆաշիստական զորքերին։ 1941թ. սկզբներին նահանջի ճանապարհին Բենիկը ծանր վիրավորվում է, զրկվում ոտքից և ձիոսոյլի վրա էլ կնքում իր մահկանացուն։ Այդ մասին նամակով հայտնում են Բենիկի ճակատային ընկերները։

ԳԱՐԵԳԻՆ ԵՐԵՄԻ ՀԱԿՈԲՅԱՆ

...1927 թվականին զորակոչվեց բանակ։ Սկզբում ծառայեց որպես շարքային զինվոր, հետո՝ հրամանատար։ 1930-ին կապիտոնի ուսադիրներով զորացրվեց։ Աշխատանքի անցավ Հրազդանի ներքին գործերի բաժնում, որպես անձնագրային բաժնի պետ։ 1941 թվականին կրկին զորակոչվեց։ Ծառայեց Հեռավոր Արևելքի սահմանապահ զորամասում։ Վաշտի հրամանատար էր։ Այնտեղ լսեց եղբոր՝ Բենիկի զոհվելու լուրը։

Գարեգինը ռազմաճակատ է մեկնել և Կուրսկ-Օրյոլի ուղղությամբ ծանր մարտերից մեկի ժամանակ զոհվել։

ԵՐԵՔԸ ՄԻ ՏԱՆԻՑ

Հովսեփ, Գևորգ, Հոկոբ Ոսկանի Հակոբյաններ Հովսեփ՝ ծնվել է 1906 թվականին։ Բազմանդամ ընտանիքի հոգսը թեթևացնելու, հորն օգնելու հույսով աշխատել է ՆԳՆ Հրազդանի (նախկին՝ Ախտայի) շրջանի միլիցիայի բաժնում, որպես շարքային միլիցիոներ։ Երկու տարի հետո Հովսեփը փոխադրվում է Երևան և Հայկոպի