Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/355

Այս էջը սրբագրված է

Երբ նրան վերցրեցին, ժպիտ կար շուրթերին։ Գուցե վերջին պահին հիշել էր մորը, հայրենի գյուղը, հարազատներին...

ՄԵՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ ԵՆՔ

Քսանը չէր բոլորել, երբ Վանցետն ավարտեց հիդրոմելիորատիվ տեխնիկումը և աշխատանքի անցավ Արարատի շրջանում որպես հողաշինարար։ Սկսվեց պատերազմը։ Վեց ամիս սովորեց Բաքվի հրետանյին դպրոցում։ Լեյտենանտի աստիճանով մեկնեց ռազմաճակատ։ Ծնողներին ուղարկած նամակներից մեկում գրում էր. «... Թշնամին դուրս կշպրտվի մեր հայրենի հողերից, ու հաղթանակը մերը կլինի։ Չէ՞ որ մենք արդարության զինվորներն ենք»։

Վանցետ Վիրապի Սահակյանը հերոսի մահով զոհվեց Տուապսեի պաշտպանական կռիվներում 1942թ.։

ԿԱՄԻՍԱՐ ԵՆՈՔԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ծանր ու զրկանքներով եղավ անսովոր անունով այս երիտասարդի մանկությունը։ Դառն մանկություն ապրած պատանին աշխատանքի անցավ Սևանհէկ-ի շինարարությունում։ Կառույցը դեռ չէր ավարտվել, երբ սկսվեց պատերազմը։ Վրաստանում ռազմական գիտելիքներ ձեռք բերելուց հետո մեկնում է ռազմաճակատ։ Մասնակցում է Կրասնադարի մարզի պաշտպանական, ապա և հարձակողական մարտերին։ 1943թ. հուլիսի 24-ին ծանր վիրավորվում է և հոսպիտալ չհասած, ճանապարհին, 37 տարեկան հասակում մահանում։ Թողված է Կրանսոդարի մարզի Ղրիմսկի շրջանի Բլագադարնի կոչվող բնակավայրում։

ՄԱՐԳԱՐ ԵՆՈՔԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հմուտ երաժշտի համբավ ուներ Բրսոյի Ենոքը։ Անունը՝ անուն, բայց ճակատագիրը անորոք եղավ նրա հանդեպ։ Պատերազմի առաջին օրից Ենոքը ռազմաճակատ ուղարկեց իր երեք որդիներին՝ Մարգարին, Կոմիսարին, Գարեգինին և թոռանը՝ Աղվանին։ Նրանցից միայն Գարեգինը վերադարձով, այն էլ՝ ծանր վիրավոր։

Ավագ որդին՝ Մարգարը, բազմանդամ ընտանիքի հայր էր, մինչև 1943թ. մասնակցում էր գյուղի աշխարհազորային գումարտակի պարապմունքներին։ 1943թ. նոյեմբերին, 46 տարեկան հասակում, մեկնեց ռազմաճակատ, անչափահաս երեխաներին թողնելով հիվանդ կնոջ խնամքին։