Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/357

Այս էջը սրբագրված է

Հրաչիկ ՄԵԼԻՔի Հայապնտյան

33 տարեկան հասակում դարձավ չորս զավակների հայր։ Սկսվեց պատերազմը։ Հրաչիկը զորակոչվեց բանակ։ Համագյուղացի մի խումբ տղաների հետ ծառայեց Վրաստանում: Կարճատև դասընթացներից հետո, 1942-ի հուլիսին, մեկնեց ռազմաճակատ։ Հայկական 408-րդ դիվիզիայի 672-րդ գնդի կազմում մասնակցեց Հյուսիային Կովկասի համար մղված մարտերին։ Թեժ կռիվներից մեկի ժամանակ վիրավորվեց ոտքից, բայց մնաց մարտական դիրքերում։ 1942թ. դեկտեմբերին հայտնվեց անհայտ կորածների ցուցակում։

ՍԻՐԱԿԱՆ ԲԱԴԱԼԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Սիրական Համբարձումյանի հայրը՝ Բադալը, գոմեշներ ուներ։ Աշխատեցնում էր ձիթհանում։ Կոլտնտեսության տարիներին քանդվեց ձիթհանը, ու գոմեշները դարձան կոլտնտեսության սեփականությանը։ Սիրականը ճակատ մեկնեց պատերազմի առաջին օրերից։ Ծառայեց 89-րդ Հայկական դիվիզիայի 526-րդ գնդում։ Նշանառու էր։ Վիրավորվեց։ Հոսպիտալում ապաքինվելուց հետո կրկին մեկնեց ռազմաճակատ։ Եղբայրները՝ Արամայիսն ու Համբարձումը, վերադարձան կռվից, իսկ Սիրականը՝ ոչ։ 1943-ից նրա մառին այլևս ոչ մի լուր չստացվեց։ Անհայտ կորած, երբ երեսունը նոր էր լրացել։

ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Մուխսու Կարոյի հոգեզավակն էր, 1916թ. ծնված։ Քաղցրաշեն գյուղի կոլտնտեսությունում անվանի տրակտորիստ էր։ Ֆիզիկական վիթխարի ուժի տեր երիտասարդ։ Ռազմաճակատ մեկնեց 1942թ. դեկտեմբերին, Հայկական 409-րդ դիվիզիայի հրետանային գնդում դարձավ տանկիստ։ Մոզդոկ քաղաքի տարածքամ անհավասար մարտ սկսվեց ֆաշիստական մեծաթիվ տանկերի դեմ։ Հակառակորդը քողարկված էր։ Վարազդատը դիպուկ կրակով շարքից հանեց թշնամու հրետանին։ Սակայն ֆաշիստական արկը խոցեց Վարազդատի տանկը։ Տանկիստը մի քանի տեղից վիրավորվեց։ Անձնակազմը չկարողացավ փրկել վիրավոր ընկերոջ կյանքը։