Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/358

Այս էջը սրբագրված չէ

ԹԱԹՈՒԼ ՏԻԳՐԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայկական 89-րդ դիվիզիա էր եկել 1943-ի հոկտեմբերի 8-ին, համագյուղացի Գերասիմ Կիրակոսյանի հետ։

Դիվիզիան «Թամանյան» կոչվելու կապակցությամբ կարճատև դադար է առնում Թաման քաղաքում։ Այնպես է լինում, որ այստեղ միմյանց են հանդիպում մի խումբ դդմաշենցիները, հարց ու փորձ են անում գյուղի մարդկանց, զինվորների ու զոհվածների մասին, անդրադառնում են հատկապես Թաթուլին, որ կռվել է Արազ Բաղդասարյանի գրոհային խմբում։ Ահա թե այդ մասին ինչ է գրում պատմաբան Ղևոնդ Դալլաքյանը «Մարտական 89» գրքում։

«Ավագ լեյտենանտ Արազ Թադևոսոյանի մեզ հայտնի գրոհային խմբում առանձնապես աչքի ընկավ Հայկական ՍՍՀ Սևանի շրջանի Դդմաշեն գյուղի բնակիչ, սուրհանդակ, կրտսեր սերժանտ, 19-ամյա Թաթուլ Հարությունյանը։ Առաջին դզոտը ոչնչացնելու պահին Թաթուլը չորս ընկերներով 250 մետր առջևում էր գտնվում, երբ հակառակորդը հակագրոհի անցավ։ Ահա այստեղ սերժանտ Հարությունյանը դրսևորեց սառնարյունություն և ձեռներեցությունը մեկ այս, մեկ այն կողմի վրա գործի դնելով նռնակներն ու ավտոմատի մրրկային կրակը, խուճապ առաջացրեց հակառակորդի շարքերում։ Վրա հասավ գրոհային խումբը և հակագրոհը ետ մղեց։ Կրտսեր սերժանտ Հարությունյանը այդ մարտում վիրավորվեց, բայց մարտից դոզա չեկավ, մինչև որ վերջին հիտլերականին դուրս քշեցին Ղրիմից» (էջ 192)։

Դդմաշմնի անվեհեր մարտիկն անհայտ կորել է 1944-ի հունվարին, Սևասաոպոլի ազատագրման օրերին։

ՍՈՒՐԵՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մենատնտես էր։ Հալածանքներից ու մեղադրանքներից խուսափելու համար գյուղից հեռացել է ու բնակության հաստատել Արտաշորի շրջոնի Մասիս գյուղում։ Այնտեղ էլ ոմուսնոցել է և ունեցել մեկ դուստր։ Զորակոչվել է բոնոկ պատերազմի առաջին օրը։ Ծառայել է Քա– նաքեռի զորամասերից մեկում, ապա մեկնել է ռազմոճակոտ։ Մաս¬ նակցել է Նովոոոսիյսկ, Կեր և Թոմոն քողոքների ազատագրմանը։ Զոհվել է 1943-ի դեկտեմբերին, Կերչ քողոքի ազատագրման համոր մղվող մարտերից մեկում, երեսունհինգ տարեկան հոսոկում։ 358