Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/36

Այս էջը սրբագրված է

Այսպիսով, այս հուշարձանի հայտնաբերմամբ հնարավոր է դառնում լրիվ կերպով ճշտել մեր հին ճանապարհի ուղղությունը։

Քարավանատան ավերակների մոտ հայտնաբերված արձանագրության բեկորից, որը, ինչպես պարզվեց, շինարարական բովանդակություն ունի, հնարավոր դարձավ նաև ստույգ կերպով որոշել քարավանատան կառուցման ժամանակը։

Արձանագրությունը փորագրված է ամբողջական բազալտից կոփված խաչի երեսի կողմի վրա։ Այս խաչի վերին թևը կոտրված է (նկ. 41)։ Հավանաբար, նրա վրա գտնվում է արձանագրության սկիզբը, քանի որ ստորև բերվող արձանագրությունը նրա շարունակությունն է կազմում։ Արձանագրության մեջ ասվում է.

1. ...դին իշխանաց իշխան
2. նին և մանդատուխուց
3. իսին որդոյ Հասանայ Կայեն
4. եցո շինեցի զհոգետունս ի
5. մեջ լեռանց ի ոտս փուսա/կամ
ի մոտ տաուսա,
կամ ի մերո տաուսա) հաս
6. տար հայրենից մեր Կայենի
7. և կանգնեցի զսուրբ խ
8. աչս վասն արևշատա
9. թեանն և վասն երկար
10. կենդանութեան ինձ
11. և զաւակաց իմոց
12. յիշեցեք

Նույն խաչի կողքի երեսի արձանագրության մեջ ասվում է.

զեկելքն է
է հանգոյ
անեն արդո
ր հանգչի
ի սմա եւ է
րկիր պագ
էք սբ խաչ
իս զիս....
իր ապ․․․․․․․․
․․․․․․․լէ․․․․․․․

Քարավանատան ավերակներից ոչ հեռու գտնվող բինաներում հայտնաբերված են քարավանատանը պատկանող քարեր, որոնցից