Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/365

Այս էջը սրբագրված է

ՍԱՄՎԵԼ ԳԱԲՐԻԵԼԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Սամվելը մեծացավ տնտեսական ծանր պայմաններում։ Ծնողները մեծահասակ էին։ Աշխատող ձեռք չկար։ Երկու եղբայր էին՝ ինքը և Հակոբը։

1943թ. փետրվարին զորակոչվեց բանակ։ Կարճատև ուսումնական դասընթացներում ձեռք բերելով ռազմական գիտելիքներ, մեկնում է գործող բանակ։ 1944-ի հունվարից Սոմվելը ռազմաճակատի առաջին գծում էր։ Մասնակցում է Բելոռուսիայի մի շարք քաղաքների ու ավանների ազատագրմանը։ Գոմել քաղաքի ազատագրման համար մղված մարտերից մեկի ժամանակ Սամվելը հերոսաբար զոհվում է։ Նա տասնինը տարեկան էր։ 1944թ. հունվարի 24-ին Սևանի զինվորական կոմիսարիատում ստացվում է նրա «սև թուղթը», որտեղ գրված է. «Ձեր որդին, շարքային զինվոր Սամվել Գաբրիելի Ղազարյանը, հայրենիքի համար մղվող կռիվներում, հավատարիմ մնալով զինվորական երդմանը և ցուցաբերելով անօրինակ սխրանք, զոհվեց Գոմելի մարզի Ռոսաչևսկի շրջանի տարածքում։ Թաղված է նույն շրջանի Վելիչևո գյուղի եղբայրական գերեզմանոցում»։

ԼԱԲԱՆ ՀԱԿՈԲԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Լաբանը որմնադիր էր ու հմուտ քարհատ։ Հարևանի տան պատն էր շարում, երբ լսեց պատերազմի լուրը։ Երեք երեխաների հայր էր։ Մեկնեց ռազմաճակատ։ 1942-ին համառ մարտեր էին մղվում Կրասնադարի մարզի տարածքում։ Այդ մարտերից մեկում, 1942 թվականի մարտի 22–ին, 30 տարեկան հասակում, հերոսաբար ընկավ անվեհեր մարտիկը։ Թաղված է Սլավյանսկ նա Կուբանե քաղաքի մոտակայքում, Խրիստիցի բնակավայրի եղբայրական գերեզմանոցում։

ԴԱԶԱՐՅԱՆ ՍԻՄՈՆ ԱՎԵՏԻՍԻ

Հարգանքի ու մեծարանքի արժանի մարդ էր դարբին Սիմոնը։ Դարբնությունն ու պայտառությունը սովորել էր եղեռնից փրկված և Դդմաշենում հանգրվան գտած Միսակ և Վանիկ եղբայրներից։ Տարիներ շարունակ աշխատել էր նրանց հետ։

Պատերազմի առաջին օրերին զորակոչվեց։ Յոթ երեխա մնացին կնոջ հույսին։ Նրանցից երկուսը մահացան պատերազմի ծանր տարիներին։ 1941-ի հոկտեմբերին կինը լուր ստացավ, որ Սիմոն Ավետիսի Ղազարյանն անհայտ կորել է։