Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/369

Այս էջը սրբագրված է

ՍՈՒՐԵՆ ԱՆԴՐԵՅԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

1939 թվականին զորա կոչվել է բանակ, ավարտել Մինսկի հրետանային դպրոցը՝ լետենանտի կոչումով։ Դասակի հրամանատար էր։ Կռվել է ֆիննական պատերազմում։ Մասնակցել է Լենինզրադի պաշտպանությանը։ 1942 թվականի մարտին նամակով հայտնել է, որ ինքը գիշերային մարտում ծանր վիրավորվել է։ Պետք է եղել տևական բուժում։ Ապաքինվել և երկար ժամանակ կապավորի աշխատանք է կատարել իրենց գումարտակի և դիվիզիայի շտաբի միջև։ Մինչև 1942 թվականի սկզբները նրանից նամակներ էին ստացվում։ Ըստ հավաստի տեղեկությունների, ծանր վիրավոր Սուրենը մահացել է հոսպիտալում։

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՇԵՂԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նա Մեղրաձոր գյուղից էր։ Դդմաշեն եկավ 22 տարեկան հասակում։ 1936-1937 ուստարում ընդունվեց դպրոցի ութերորդ դասարանը։ Երեսունութ դասընկերների մեջ ամենից տարիքովն էր և ամենաառաջավորը։ Գերազանցության ատեստատ ստացավ։ Դպրոցի մանկավարժական խորհրդի միջնորդությամբ, Սևանի ժողկրթաբաժինը նրան նշանակեց Դդմաշենի միջնակարգ դպրոցում՝ ուսուցիչ։ Վրա հասավ պատերազմը։ Սարգիսը մեկնեց ռազմաճակատ։ Չվերադարձավ։ Զոհվեց է 1943թ. օգոստոսի 18-ին։

ԱՇՈՏ ՄԵԼԻՔԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գյուղում դեռ մանկուց զբաղվել է հողագործությամբ, անասնապահությամբ։ Ամուսնանալուց հետո ընտանիքով փոխադրվել է Կիրովական, աշխատել քիմիական կոմբինատում որպես կարբիտագործ: 1935-ին վերադառնալով գյուղ՝ ընդունվում է կոլտնտեսության շարքերը, աշխատում դաշտավարական բրիգադավար։

1937թ. հունիսին, որպես «ժողովրդի թշնամի», Աշոտի ավագ եղբորը՝ Ջումշուդին, աքսորեցին Սիբիր։ Չվերադարձավ։ Աշոտը նույն թվականին թողեց գյուղը և ընտանիքով տեղափոխվեց Երևան։ 1939–1942թթ. աշխատեց կաուչուկի գործարանում որպես ավտովարորդ։ 1942թ. մարտին զորակոչվեց բանակ։ Ծառայեց Սուխումում։ Նույն թվականի վերջին