Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/37

Այս էջը սրբագրված է

մեկը՝ արձանագրությամբ։ Նրանում հիշատակվում է «Հոգե տուն» բառը, որը, անշուշտ, քարավանատունն է։

Վերը բերված արձանագրությունից նախևառաջ պարզվում է, որ այն շինարարական է և վերաբերում է հենց քարավանատան կառուցմանը, քանի որ նրա մեջ ասվում է. «շինեցի զհոգետունս» և հիշատակվում է կառուցել տվողի հոր՝ Հասան Կայենացու անունը։ Վերջինս պատմական աղբյուրներում հայտնի է որպես Թամար թագուհու հոր՝ Գեորգի թագավորի սխրակից, հետևապես նրա որդուն պատկանող արձանագրությունը կարող է վերաբերել 12-րդ դարի վերջին, կամ՝ 13-ի սկզբին։ Այն հանգամանքը, որ այս արձանագրության մեջ շենքը, ինչպես Սելիմի քարավանատան ու Սուլեմա ձորի մի ուրիշ քարավանատան արձանագրությունների մեջ, «հոգետուն» է կոչվում, ոչ մի տարակուսանք չի առաջացնում, որ ներկա ավերակներն, իրոք, քարավանատանն են պատկանում։ Տեղում քարավանատան շենքից մնացել են միայն անձև քարերով և կրաշաղախով շինած արտաքին պատերի, ինչպես և մույթերի հիմքերը։

Ս. Բարխուդարյանի կողմից 1957թ. հայտնաբերվել են քարավանատանը վերաբերող քարեր, որոնցից մեկը՝ շինարարական արձանագրությամբ։

Արձանագրությունը մեր կողմից հրատարակված է (տես Հայկ. ԳԱ տեղեկագիր, 1957թ., № 8-ում)։

Առաջին արձանագրությունը ևս վերծանված է Ս. Բաոխուդարյանի կողմից, 1957թ. նրա մասնակցությամբ կայացած գիտարշավախմբի նյութերի հիման վրա։