Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/371

Այս էջը սրբագրված է

1942 թվականի դեկտեմբերին դաժան մարտեր էին մղվում Ռիգայի մատույցներում։ Այդ մարտերից մեկի ժամանակ գնդակը խոցում է խիզախ հրամանատարի սիրտը...

ՂԱԶԱՐ ԵՎ ԱՎԵՏԻՔ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆԵՐ

(Հայր ու որդի)

Թեև փոքրաթիվ, բայց մեր գյուղում բարի համբավ ուներ Բազազենց տոհմը։ Պատերազմի ահավոր տարիներին այդ ազգից զոհվեցին հինգ տղամարդ՝ Ղազարը, Գեղամը, Սուրենը, Մարտիրոսը և Թաթուլը։ Մի քանի տեղից վիրավորված տուն վերադարձավ ազգի մյուս սյունը՝ Ավետիքը։

1941 թվականի նոյեմբերին, Կերչ քաղաքը գերմանացիների կողմից գրավելու ժամանակ, ծանր մարտում ընկավ Ղազարը։ Նրա որդին՝ Ավետիքը, թշնամու դեմ կռվում էր 81-րդ ռազմածովային կարմրադրոշ բրիգադի շարքում։ Մի քանի անգամ վիրավորվելուց և հոսպիտալում ապաքինվելուց հետո տուն վերադարձավ բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով պարգևատրված։

ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

(Գուդուլի Սուրեն)

Պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրեց էջմիածնում։ Զորացրվելուց հետո երկար տարիներ աշխատեց Արզնու ՀէԿ-ի շինարարությունում։ Աշխղեկ էր։ Շինարարություն ավարտից հետո ամուսնացավ ազգությամբ ռուս աղջկա հետ, տեղափոխվեց Սևան։ Աշխատում էր ֆինբաժնում, իսկ կինը՝ Մարիան, աշխատում էր Սևանի շրջկոոպի համակարգում։

Սուրենը բանակ մեկնեց պատերազմի սկզբին։ Նամակներ էր գրում կնոջը, քրոջը՝ Նազանուն։ 1942 թվականի մայիսից այլևս ոչ մի լուր։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, Սուրենն անհայտ կորել է 1942-ի հունիսին, երեսունմեկ տարեկան հասակում.

ՄԱՐՏԻՐՈՍ ՎԱՆՈՅԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երբ սկսվեց Մեծ հայրենականը, Մարտիրոսը նոր էր ավարտել գյուղի դպրոցը։ Հուլիսի վերջին մեկնեց բանակ։ 1942 թվականին մասնակցել է Կերչի հերոսական մարտերին, որտեղ էլ սեպտեմբեր ամսին անհայտ կորել է։