Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/372

Այս էջը սրբագրված է

Տարիներ առաջ գյուղում հանդիսավոր պայմաններում կատարվեց զոհվածների հուշարձանի բացումը։ Հավաքվել էր գյուղի ողջ հասարակությունը։ Հրավիրված էին հյուրեր հանրապետության տարբեր վայրերից։ Հուշարձանի բացման խոսքը տրվեց Մարտիրոսի մորը՝ Վարդուհուն։ Արցունքներն աչքերին, դողդոջուն ձայնով ասաց. «Մենք մեզ մխիթարված կզգանք, եթե մեր կորած ու զոհվոծ զավակների անհայտ շիրիմներից մի բուռ հող բերեին, խառնեին այս հողին։ Թող ոյս հուշարձանը դառնա մեր զավակների սրբազան հիշատակը հավերժացնող կաթող»։

ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՍԵՓԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ԽՈՒԴՈՅԱՆ)

Մայրը մահացել էր, հայրը՝ Հովսեփը, հորեղբայրը՝ Ալեքսանդր զոհվել էին առաջին համաշխարհային պատերազմում։ Պատանին բատրակություն էր անում գյուղի ունևորների մոտ։ 1928-1931 թվականներին ծառայեց Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայում, սկզբում որպես շարքային զինվոր, ապա ջոկի հրամանատար։ Բանակից զորացրվելուց հետո դարձով գյուղի առաջին կոլտնտեսականներից մեկը։ 1941 թվականի սեպտեմբերին 8–ին զորակոչվեց բանակ։ 1942 թվականի սկզբներին 409-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցեց Հյուսիսային Կովկոսում տեղի ունեցած թեժ մարտերին։ 1943թ. փետրվարին, Մոզդոկ քաղաքի ազատագրման օրերին, կինը՝ Մարոն, ստանում է ամուսնու վերջին նամակը։ Գուրգենը գրում է. «Մարո ջան... մենք կհաղթենք, և ես շուտով տուն կգամ»։ Դա վերջին հուսադրող նամակն էր։

ՀԱՅՐԱՊԵՏ ՍԱՐԳՍԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բանակ զորակոչվեց 1942 թվականի օգոստոսի 22-ին։ Ծառայում էր Հայկական 89-րդ դիվիզիայի 167-րդ առանձին ականանետային դիվիզիայում։ Կարգապահ, գործին նվիրվոծ զինվոր էր։ Մինչև 1943 թվականի սկաները կնոջը՝ Թամոյին, նամակներ էր գրում։ Հետո դադարեց գրել։ Ռոզմաճակատից ստույգ տեղեկություններ քիչ էին ստացվում։

1943 թվականի նոյեմբերից նամակները դադարեցին։ Կինը մնաց միայնակ, որբնայրի։