Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/375

Այս էջը սրբագրված է

Ցավոք, ոչ ոքի հայտնի չէ Կարոյի ոչ ծառայության և ոչ էլ մարտական գործողությունների որևէ դրվագ։

ՍՏԵՓԱՆ ՄԽԻԹԱՐԻ ՍԵԼՔՈՆՅԱՆ

1915թ. եղեռնից հրաշքով փրկված, ծնողներից զրկված Ստեփան Մելքոնյանը եղբայրների և մի քանի համագյուղացիների հետ հասնում է Սևան։ Եղբայրներ հաստատվում են Կամոյի շրջանի Ծովազարդ գյուղում, Ստեփանը՝ Դդմաշենում։

Ստեփանը համագյուղացիներից դարբնություն և պայտառի ար¬հեստ է սովորում ու դառնում կոլտնտեսության պայտառը։

1941-ին զորակոչվում է, տանը թողնելով կնոջը՝ Արեգնազին և երկու երեխաներին։ Ծառայում է Հայկական 409-րդ դիվիզիայում որպես հրետանու նշանառու։

1943 թվականի փետրվարին Արմավիրի ուղղությամբ դիվիզիան մարտեր էր մղում թշնամու գերազանց ուժերի դեմ։ Այդ մարտերից մեկում զոհվում է Ստեփանը։

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐԻ ՄԻՆԱՍՅԱՆ

Մանուկ հասակից քույր ու եղբայր՝ Յուղոն ու Գառնիկը, զրկվեցին ծնողներից։ Ծանր մանկություն ու պատանեկություն բաժին ընկավ նրանց։ Ապրեցին հորեղբոր՝ Սամսոնի բազմանդամ ընտանիքում։ Յոթնամյա կրթություն ստանալուց հետո Գառնիկը դպրոցը թողեց ու աշ¬խատանքի անցավ կոլտնտեսության շինարարական բրիգադում։ Սկզբում բանվոր էր, հետո՝ որմնադիր։ Համագյուղացիների համար տներ էր կառուցում։ 1939թ. սեպտեմբերի 19-ին Ուկրաինայի Շեպետովկա քաղաքի հրաձգային դիվիզիայի շարքերում իրենց ծառայությունը անցկացրին գյուղից զորակոչված, 1918-1919թթ. ծնված 12 երիտասարդ։ Ցուցակը պահվում է Սևանի զինկոմիսարիտում: Գառնիկը, Կոլյա Ասլանյանի և Արամ Մանուկյանի հետ սովորեց հրետանային դպրոցում։

Սկսվեց պատերազմը... 1942թ. սեպտեմբերին թշնամին շրջապատել էր Լենինգրադը: Քաղաքի պաշտպանության համար նոր, թարմ ուժեր էին հարկավոր։ Գառնիկ Մինասյանը Լենինգրադի պաշտպանների շարքերում էր։ 1943թ. հունվարին ստացվեց նրա վերջին նամակը։ Գառնիկը հերոսի մահով ընկավ Լենինգրադի պաշտպանության համար մղված մարտերից մեկում։