Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/387

Այս էջը սրբագրված է

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՈՒՍՏԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Գուրգենի հայրը՝ Գալուստը, երկար տարիներ աշխատել է Բաքվի նավթահանքերում, իսկ նրա որդին՝ Գուրգենը, սովորել է գյուղում, զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ։ Կոյլեկտիվ տնտեսության ակտիվ կազմակերպիչներից մեկն էր։ 1939թ. տեղափոխվեց Սևան և որպես ավտովարորդ աշխատեց ճանապարհաշինական վարչությունում։ Նա նույն վարչության կուսակցական կազմակերպության քարտուղարն էր։ Ընկերասեր, ազնիվ, կենսուրախ երիտասարդ էր։

Երեք երեխայի հայր էր, երբ 1941 թվականի հուլիսին մեկնեց ռազմաճակատ։ Ամիսներ անց (1942թ. փետրվարի 19-ին) Ռոստովի մարզի Սամբեկի բնակավայրում զոհվեց։ Թաղված է եղբայրական գերեզմանոցում։

ՍԱՀԱԿ ԳՈՐՅԱՑԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Երգ-երաժշտաթյան սիրահար, եռանդուն երիտասարդ էր։ Զորակոչվեց 1942թ. փետրվարին։ Մոզդոկ քաղաքի ազատագրման օրերին վիրավորվեց, բուժվեց Թիֆլիսի զինվորական հոսպիտալում։ Կրկին վերադարձավ գործող բանակ։ 1945թ. ապրիլն էր։ Կնոջր ընդամենը 40 ռուբլի դրամ բերեց փոստատարը և եռանկյունի մի ծրար՝ Մահակի մահվան գույժն էր։ Որդիները՝ Միքայելը, Սողոմոնը և Պետիկը մեծացան, վառ պահեցին հայրենի տան կրակր։

ԳՈՒՐԳԵՆ ՕՀԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

1934 թվականին ընտանիքով տեղափոխվեց և բնակություն հաստատեց Քաղցրաշեն գյուղում։ Գուրգենը 1941թ. դեկտեմբերի 21-ին մեկնեց բանակ, ծառայեց 48-րդ Հայկական դիվիզիայի 531-րդ հրետանային գնդում։ 1942 թվականի օգոստոսի սկզբներին զորամասը մեկնեց ռազմաճակատ։ Գուրգենը մասնակից է եղել Հյուսիսային Կովկասի պաշտպանական և ազատագրական կռիվներին։ 1943-ին վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո մասնակցել է Նովոռոսիյսկի ազատագրման