համար մղված ահեղ մարտերին։ 1944 թվականի հունիսին Կերչ քաղաքի ազատագրման համար մղված կատաղի մարտում ընկավ հերոսի մահով։
ՍԱՐԳԻՍ ՕՀԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ
1930 թվականին ընդունվեց դպրոց։ Չորրորդ դասարանի աշակերտ էր, երբ ծնողների հետ տեղափոխվեց Քաղցրաշեն։ Այստեղ նա ավարտեց միջնակարգը։ Աշխատում էր կոլտնտեսությունում։ Այգեգործական բրիգադի բրիգադավար էր։ Ռազմաճակատ մեկնեց եղբոր՝ Գուրգենի հետ։ 1943թ. մարտին մասնակցեց Ռոստովի ազատագրական մարտերին որպես գնդացրորդ:
1943թ. հոկտեմբերին հարազատներին առաքած նամակում Սարգիսը գրում է. «... Անկեղծ կարոտալի բարևներ։ Վերքերս լավացել են։ Իմ մասին չմտածեք։ Ջոկի հրամանատար եմ։ Ունեմ լեյտենանտի կոչում... Մեր դասակի բոլոր զինվորները քաջ տղաներ են։ Թշնամուն ոչնչացնելով, կամաց-կամաց առաջ ենք շարժվում։ Սիրելի ծնողներ, հաղթանակը մերն է։ Մենք հավատում ենք և վստահ ենք, որ կհաղթենք անարգ թշնամուն»։
Ռոստով քաղաքի տարածքում, հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Գուրգենի դասակը հանդիպում է մեծ թվով ֆաշիստական զինվորների։ Տեղի է ունենում կատաղի մարտ։ Դասակը գնդացրային կրակով ոչնչացնում է ֆաշիստներին։ Ավա՜ղ, այդ կռվում զոհվում է Սարգիսը:
ԱԼԵՔ ԵՆՈՔԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դդմաշեն գյուղը գրեթե դատարկվեց։ Դդմաշենցիները հաղթանակի հավատով մեկնեցին ռազմաճակատ։ Նրանց հետ էր նաև Դվոյ Ալեքը, մեր հերոս հայրենակիցը։ Նա ուղիղ երեք տարի կռվեց, մահ ու ավեր տեսավ, հազարավոր կիլոմետրեր կռվեց-անցավ, հույս ունենալով, որ շուտով հաղթանակով տուն կվերադառնա և կտեսնի իր հարազատներին։ Հեռուներից նամակներ գրեց ու նամակներ ստացավ։ Եվ հանկարծ «լռեց» Ալեքը... «Սև թուղթ» բերին կնոջը, ուր գրված էր. «1943թ. սեպտեմբերի 2-ին Ալեք Ենոքի Սարգսյանը զոհվել է Ուկրաինայի Խմելնիցկի մարզի Զինիկովի շրջանի Ուդեվիչենկո գյուղում»։ Անցան երկար ու ձիգ տարիներ։ Վերքը կամաց-կամաց սպիացավ։ Ահա և օրերից մի օր Սարգսյանների ընտանիքը հրավեր ստացավ մասնակցելու Ուդեվիչենկո գյուղի եղբայրական գերեզմանոցի հուշարձանի բացման հանդիսավոր