Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/389

Այս էջը սրբագրված է

արարողությանը։ Ալեքսան Վարդանյանը, Ռազմիկ և Խաչիկ Սարգսյան եղբայրները միասին մեկնում են Ուկրաինա։ Մեծ ընդունելության են արժանանում Ուդեվիչենկոյի հասարակության կողմից։ Լուսանկարվում հուշարձանի մոտ։ Ցուցակում 449 զոհվածներից մեկն էլ Ալեք Սարգսյանի անունն էր։ Հուշասյան վրա գրված է. «Ալեք Ենոքի Սարգսյան։ Ծնված Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում»։ Երեք հայի անուն կար ցուցակում՝ մեկը Ալեքը, մյուսը եղեգնաձորցի, երրորդը՝ Կամոյի շրջանից։ Բազմահազարանոց միտինգում շատ հուզիչ ելույթներ ունեցան պատերազմի մասնակիցները, զոհվածների հարազատները, զինվորականները։

Ալեքսանը, Ռազմիկ և Խաչիկ եղբայրները ասես վերագտան իրենց եղբորը, հորը։ Ուկրաինացի մայրերը, հյուրերը պսակներ դրեցին հուշարձանին։ Տեղի դպրոցի աշակերտները ամեն օր հերթապահում են՝ ի պատիվ իրենց քաղաքի ազատագրման համար զոհված անվեհեր մարտիկների։

ՊԱՊԻՆ ԱՂԱԲԵԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ

(Այվազի Աղոյի տղան)

Զորակոչվել է 1942-ին։ Մասնակցել է բազմաթիվ մարտերի: Ռազմաճակատ մեկնելուց հետո այլևս ոչ մի լուր չի ստացվել նրա մասին։

Սևանի զինկոմիսարիատում պահվող հաշվառման գրքում արձանագրված է. «Պապին Աղաբեկի Սարգսյանը անհայտ կորել է 1942թ. դեկտեմբերին»։

ՆՈՒՇԻՐՎԱՆ ՀՈՎՍԵՓԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Համագյուղացիները պատմում են, որ Նշեն (գյուղում նրան Այվազի Նշե էին անվանում) մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը բանտարկված է եղել։ Հայրենասեր երիտասարդը պատերազմի հենց ակզբից դիմում է ներկայացնում՝ կամավոր ռազմաճակատ մեկնելու համար Գաղութի ղեկավարությունը հարգում է նրա դիմումը։ Նա մեկնում է ռազմաճակատ։ Ուրիշ ոչինչ հայտնի չէ նրա մասին։

ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Աղվամազ անգամ չէր աճել նրա դեմքին։ Իններորդ դասարանի աշակերտ էր, 1942թ. հունվարին կամավոր մեկնեց զինվորական ծառայության։ Սերժանտի կոչում ստացավ։ Ծառայում էր Հայկական 409-րդ