Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/392

Այս էջը սրբագրված է

Աշոտ Սեդրակյանը։ 1943թ. հունվարին ուղարկած նամակում Աշոտը գրում է. «Այստեղ ամեն ինչ իր կարգով է գնում։ Իրավիճակը փոխվում է, թշնամին նահանջում է։ Ես լիահույս եմ, որ մենք կհաղթենք։ Հոգով ամուր եղեք, եթե ես չվերադառնամ, հավատացած եմ, պետությունը հոգ կտանի ձեր մասին»։

Իսկ կինը՝ Դշխուհին, 1943թ. մարտին ստանում է ամուսնու «սև թուղթը»։

Աշոտի ավագ որդին՝ Լևոնը, որպես օդաչու ծառայում է Երևանի քաղաքացիական ավիացիայում։ Ունի մայորի կոչում։ Անցել է կենսաթոշակի։

ԳԱՐԵԳԻՆ ՄԻՐԶԱՅԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Աշխատում էր Երևանի շինարարկան տրեստներից մեկում որպես որմնադիր։ Հետագայում վերադարձավ գյուղ, համագյուղացիների համար շատ տներ կառուցեց։ Մասնակցեց կոլտնտեսության կազմակերպմանը։

Պատերազմի առաջին օրերին մեկնեց ռազմաճակատ։ Նրա մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել։

Գարեգինը անհայտ կորել է 1941 թվականի դեկտեմբերին։

ՀՄԱՅԱԿ ՄԻՐԶԱՅԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Կինը՝ Անահիտ Ասատուրի Հոկոբյոնը պատմում է. «1935 թվականին վերադարձել էր պարտադիր զինվորական ծառայությունից։ Կուսակցության անդամ էր։ ՀԿԿ Կենտկոմի գործուղումով աշխատեց Սիսիանի կուսշրջկոմում որպես հրահանգիչ։ 1937-ին ընտանիքով տեղափոխվեց Երևան, ուր աշխատեց սառցակոմբինատում։ Սկսվեց պատերազմը։ Դիմում ներկայացրեց և առաջին իսկ օրը կամավոր մեկնեց բանակ։ Սիրում էր կրկնել՝ ես այստեղ անելու ոչինչ չունեմ, իմ տեղը ռազմաճակատում է։ Սկզբում ծառայեց Թիֆլիսում, այնուհետև՝ Լենինականում։ Քաղաշխատող էր։ 1942-ի հունվարին մեկնեց ռազմաճակատ։ Կրասնոդար քաղաքից 2-3 նամակ գրեց։ 1943թ. հունվարին, Կրասնոդարի մարզի Նովոդիմիտրոսկ ավանում մղեց իր վերջին մարտը։ Այնտեղի եղբայրական գերեզմանոցում էլ թաղված է»։

Ընկներներից՝ Սարգիս Մարգարյանը հանդիպել և տեսել է խրամատում պայթյունից զոհված վաշտի խիզախ քաղղեկ Հմայակ Սիմոնյանին։