Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/395

Այս էջը սրբագրված է

զինվորական երդմանը, սոցիալիստական հայրենիքի համար մղված մարտերում, 1943թ. հոկտեմբերի 15-ին հերոսաբար զոհվել է Ներսիկ Կարապետի Սողոմոնյանը։ Թաղված է Գոմելի մարզի Լոևսկի շրջանի Գերյաժիչի գյուղից մեկ կիլոմետր դեպի հարավ-արևելք գտնվող եղբայրական գերեզմանոցում»։

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ավարտեց Կամո քաղաքի գյուղատնտեսական տեխնիկումը։ Ստացավ կրտսես գյուղատնտեսի որակավորում և աշխատեց գյուղի կոլտնտեսության բանջարաբոստանային կուլտուրաների բրիգադում որպես բրիգադավար։

1939թ. զորակոչվեց։ Ուղարկվեց Բելոռուսիայի Բարանովիչ քաղաքը։ Համագյուղացի Վանուշ Գրիգորյանը և վարսերցի Ֆահրադ Մհերյանը Սուրենի հետ միասին ծառայում էին հեծյալ գնդում։ Մինչև պատերազմը Սուրենի հարազատները շարունակ նամակներ էին ստանում նրանցից։ Բայց երբ պատերազմն սկսվեց, նամակները դադարեցին։ Պատերազմի առաջին ամիսներին Սուրենն իր ընկներների հետ կրեց նահանջի դժվարությունները։

1942թ. զորամասից մի գրություն ստացվեց Սուրենի ծնողների հասցեով, ուր նշված էր. «Ձեր որդին՝ կարմիրբանակային Սուրեն Կարապետի Սողոմոնյանը, հավատարիմ մնալով իր զինվորական երդմանը, ցուցաբերելով արիություն և հերոսություն, զոհվեց...»։ Սուրենը թաղված է Ստալինգրադի մարզի տարածքում գտնվող «Կորլոտան» խորհտնտրսության 564-րդ տեղամասի գերեզմանոցում։

ՀԱԿՈԲ ԿԱՄԻՍԱՐԻ ՍՄԲԱՏՅԱՆ

Հակոբը ծնվել է շարքային հողագործի ընտանիքում։ Երբ սկսվեց կոլեկտիվացումը, նա ակտիվորեն մասնակցեց գյուղի կոլեկտիվ տնտեսության կազմակերպմանը, ապա՝ Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքներին։ Բանակ մեկնեց աշխատանքի վայրից՝ 1941 թվականի հունիսին, արհավիրքի առաջին օրերին։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, դաշտային զորավարժություններից հետո, ռազմաճակատ մեկնելու ճանապարհին, զոհվել է պատահական արձակված գնդակից՝ 1942 թվականին...