ԹԵՎՈՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Մարտական պատվավոր ուղի է անցել Թևոս Վարդանյանը։ Այդ մասին պատմում են նրա առաքած եռանկյունի նամակները, որոնցից մեկը պահվում է եղբոր՝ Մանուկի մոտ, գրված 1943թ. մայիսին։ Ծանր մարտեր էին մղվում Նովոռոսիյսկի ազատագրման համար։ Հայ քաջորդիներից շատերը ընկան այդ մարտերում։ Նրանց թվում էր և մեր համագյուղացի Թևոս Վարդանյանը։ 1943թ. հոկտեմբերի 20-ին դաշտային կապի թիվ 599 40 10/43 գրությունը, որ պահվում է Սևանի զինկոմիսարիատում պատմում է, որ Թևոսը զոհվել է։ Նրա այրին՝ Արփենիկը, ծանր ու չարքաշ օրերով մեծացրեց չորս զավակներին, կրթության տվեց, տան տեր դարձրեց...
ԼԻՊԱՐԻՏ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Քաղցրաշենի կոլտնտեսության երիտասարդական կազմակերպության քարտուղարն էր։ Աշխատեց նաև շրջկենտրոնի հրշեջ ծառայությունում։ 1941թ. դեկտեմբերին զորակոչվեց բանակ։ Մեկնելու օրվանից մինչև կյանքի վերջը ծառայել է 89-րդ Հայկական դիվիզիայի 400-րդ գնդում։ 1942թ. օգոստոսի 8-ին Երևանից դիվիզիան մեկնել է ռազմաճակատ։ Առաջին պաշտպանական մարտերը վարեցին Գրոզնի քաղաքի տարածքում, այնուհետև հարձակողական մարտերով անցան Մոզդոկ, Նալչիկ, Ստավրոպոլ. Նովոռոսիյսկ։ 1944թ. փետրվարի 1-ին Կերչ քաղաքի ազատագրման համար մղված մատերում քաջի մահով ընկավ սերժանտ Լիպարիտը։ Թաղված է Վոյկովի գործարանի մոտ գտնվող եղբայրակական գերեզմանոցում։ Արտաշատի զինկոմիսարիատում պահվում է դաշտային կապի բաժանմունքի թիվ 11311 Ա գրությանը Լիպարիտի զոհվելու մասին։
ԱՐԱՄԱՅԻՍ ԲԱԼԱԲԵԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
1939 թվականի աշնանը մի, ամպամած օր համագյուղացի մի խումբ տղաների հետ, ավանդական զուռնա-դհոլի ուղեկցությամբ, հարազատներն ու հարևանները նրանց ուղեկցեցին մինչև գյուղի ծայրը, համբուրեցին Արամայիսին ու ճանապարհեցին։ Ծառայեց Չապաևյան 25-րդ դիվիզիայի շարքերում։ Ծառայության մեկ տարին չլրացած՝ սկսվեց ֆիննական պատերազմը։ Իր դիվիզիայի հետ Արամայիսը մասնակցեց ֆինների դեմ մղված կռիվներին։ Մաներհայմի սահմանային պաշտպանական գծի տարածքում, դահուկներով հետախուզության մեկնելիս, հերոսի