Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/399

Այս էջը սրբագրված է

մահով ընկով Արամայիսը։ Դա տեղի ունեցավ Սվետլոգորսկ քաղաքից 2 կմ հեռավորության վրա։

ԽԱՉԻԿ ԲԱԼԱԲԵԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խաչիկը 1941թ. դեկտեմբերին կամավոր մեկնեց բանակ։ Մարտերին մասնակցեց 1942թ. նոյեմբերից։ Կռվել է Նալչիկի, Բեսլանի մոտ տեղի ունեցած մարտերում։ 1943թ. փետրվարին վիրավորվել է։ Ապաքինվել է Մոխաչկալա քաղաքում ու կրկին մեկնել է գործող բանակ՝ 89-րդ Հայկական դիվիզիա։

1943թ. դեկտեմբերին 89-րդ Թոմոնյան հայկական դիվիզիան թեժ մարտեր է մղում Կերչ քաղաքի ազատագրության համար։ Խոչիկն, ավա՜ղ, վերջին անգամ կռվեց այդ քաղաքի մատույցներում։

ԳԵՂԱՄ ԴԱՎԻԹԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Վաղ տարիքից զրկվեց ծնողներից և չկարողացավ կանոնավոր կրթություն ստանալ։ Փոքր հասակից ստիպված էր գյուղատնտեսական աշխատանք կատարել։ 1935թ. մեկնեց զինվորական պարտադիր ծառայության։ Զորացրվելուց հետո մասնակցեց Արզնիի ՀէԿ-ի շինարարությանը։ Մինչև պատերազմը սկսվելը բնակվում էր Հրազդանի շրջանի Քաղսի գյուղում, որտեղ ընտանիք էր կազմել։ Ռազմաճակատ մեկնեց պատերազմի առաջին ամսին։ 1943թ. մայիսին մասնակցել է Կերչի համոր մղված ծանր ու դժվարին մարտերին։

Դդմաշենցիներից շատերը ընկոն Կերչում, նրանց թվում էր Գեղամ Վարդանյանը։

ՎԱՆՈՒՇ ԱՐԱՄԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Երկու եղբայր էին Վարդանյանները՝ Վանուշ և Վարազդատ: Նրանք առանձնակի ջերմ սիրով էին կապված միմյանց հետ։ Վանուշ՝ սկզբում ծառայում էր Դիլիջանում։ Կարճ ժամանակում դարձավ մարտական պատրաստվածության գերազանցիկ։ Սովորել էր անվրեպ կրակել։ Նրանց զորամասը մեկնեց ռազմաճակատ։ Մեկ անգամ չէ, որ աչքի ընկով մարտական առաջադրանք կատարելիս։ Չպարզված հանգամանքներում, 1943թ. սեպտեմբերի 10-ին, դառնում է պատահական գնդակի զոհ։