Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/402

Այս էջը սրբագրված է

Ծառայում էր Հոյկոկոն 89-րդ դիվիզիայի 390-րդ հրաձգային գնդում։ Մասնակցեց Մոդզոկի, Թամանի, Կերչի պոշտպանական մարտերին, Ղրիմի ազատագրմանը։ 1944թ. մարտի 9-ին արկի մի բեկորից զոհվեց։ Հանգչում է Գրիմի մարզի Ցրասնոպմրեկոպսկ քաղաքից երկու կիլոմետր հեռու գտնվող Կամիշևկա գյուղի եղբայրական գերեզմանոցում։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԵՏԻՍԻ ՓԱՆՈՍՅԱՆ

Գյուղի ձիաբուծական ֆերմայի կազմակերպիչն էր։ 1931թ. զորակոչվեց։ Ծառայեց 76-րդ հրաձգային դիվիզիայի հեծյալ գնդում։ Զորացրվեց, վերադարձավ գյուղ, ընտանիք կազմեց։

Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերին զորակոչվեց և կարճատև ռազմական ուսուցում անցնելուց հետո 390-րդ դիվիզիայի կազմում մեկնեց ռազմաճակատ։ Մասնակցեց Ղրիմում ծավալված ծանր ու դաժան մարտերին։ 1941 թ. դեկտեմբերին հերոսի մահով ընկավ։ Կինը՝ Լուսիկը, մեծ զրկանքների գնով մեծացրեց վեց անչափահաս զավակներին։