Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/417

Այս էջը սրբագրված է

1960-ից մինչև 1983թ., շուրջ քսաներեք տարի, աշխատել Լ. որպես կոլտնտեսության նախագահ։ Մինչև կենսաթոշակի անցնելը աշխատել Լ Սևանի կաթի գործարանի տնօրեն, գյուղի ձիաբուծարանի զոոտեխնիկ, Սևանի անասնամթերման գրասենյակի կառավարիչ։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, մի քանի մեդալներով։ Գյուղում կատարվել է մեծ ծավալի շինարարական աշխատանքներ։ Ղարիբյանի աշխատած տարիներին թափ առավ անհատական բնակարանաշինությունը, տնկվեցին պտղատու ծառատեսակներ. բոլոր բնակելի ու անհատական բնակարանները թիթեղածածկ ու շիֆերածածկ են։ Գյուղում առաջնակարգ տեղ է գրավել հացահատիկային կուլտուրաների, բանջարաբոստանային կուլտուրանների մշակությունը։ Ցանվել է աշնանացան ցորեն, գարնանացան ցորեն, գարի, հաճար։ Բարեկարգվել են գյուղամիջյան, դաշտամիջյան, սարեր տանող ավտոճանապարհները։

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ԱԼԱԳՅԱՋԻ

Սնվել է 1940-ին։ Ունի գյուղատնտեսական բարձրագույն կրթություն։ Գյուղի խորհտնտեսության տնօրեն էր։ Աշխատել է 1983-ի հունվարից մինչև 1984-ի հունվարը, 1988-ից մինչև 1991-ի մայիսը։ Մինչև նրա տնօրեն դառնալը տնտեսությունն աշխատել է մեծ վնասներով։ Բանվորները ամիսներով աշխատավարձ չեն ստացել։ Հմուտ տնօրենը հազար ու մի հնարքներ մտածելով կարողացել է տնտեսությունը ոտքի կանգնեցնել, փակելով բոլոր տեսակի պարտքերը։

Աշխատած տարիներին կառուցվել են