Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/42

Այս էջը սրբագրված է

փոքր-ինչ հյուսիային «Խաչեր» կիսավեր մատուռն է, որի ներսում ևս կան մի ամբողջական և մի քանի բեկորված խաչքարեր։ Շինանյութը տեղական բազալտն է։

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՀԻՇԵՆՔ՝ ՈՎ ԻՆՉ ԱՍԱՑ

1. ԵՐՎԱՆԴ ԼԱԼԱՅԱՆ

Դդմաշեն — 620-32, 200-440-340-20 (երբեմնապես կոչվում է Ղարաքեշիշ։ Տեղավորված է Ալափափախ սարի ստորոտում, Հրազդանի ափին, 23 դես. 1470 քս տարածության վրա, որից 21 դ. 1440 քս բռնում են շինությունները։ Ունի մի եկեղեցի Ս. Թադևոս առաքյալի անունով և երեք մատուռ։ Ծերունիների ասելով՝ գյուղը Դդմաշեն է կոչվել այն պատճառով, որ այստեղ մի ժամանակ շատ լավ դդում են մշակել։ Բնակիչները հայեր են, 1830թ. Խոյի և Մակուի կողմերից գաղթած։ Ընդամենը 295 տուն և 1192 արական և 1072 իգական, միասին 2264 հոգի։ Զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ունեն 1549 դես. 1170 քս վարելահող, 681 դես. 1560 քս արոտատեղի»։

2. ՄԵՍՐՈՎԲ ՍՄԲԱՏՅԱՆՑ

Մեսրովբ Արք.— եպիսկոպոս Սմբատյանցի 1895թ. էջմիածնի տպարանում հրատարակված Տեղեկագիր «Գեղարքունի Ծովազարդ գավառի» գրքի 371-րդ էջում կարդում ենք. «Վերջապես՝ Եայջիից դուրս գալով և ուղղակի դեպ ի արևելք գնալով բավական հեռավորությամբ՝ հասանք Դդմաշեն անունով գյուղը, որ մի ձորակի մեջ էր շինած, գետի հյուսիսային եզրին։

Գիւղը ուներ 95 տուն հայ բնակիչ, և եկեղեցի յանուն սուրբ Թադէոսի Առաքելոյն։ Այս եկեղեցին ևս մեր երջանիկ նախնյանց յիշատակարաններից մինն էր բարձրակամար, սրբատաշ մաքուր քարովն լինելովն, բայց ափսո՜ս, որ ամենևին արձանագրաթիւն չուներ, և եթե լիներ ևս, չէր կարելի երևել, ըստ որում որանքդ համարեա թե շատ նեղ նորոգված էին և քարերը փոփոխված, իսկ տանիքը բոլորովին խոնարհած և փայտով ծածկված։

Այստեղ ևս հարկաւոր հնութեան առարկա չլինելով՝ շուտով ավարտեցինք հաշիւներս և դէպ ի արևելք բաւական գնալով, հասանք փա՜ռք Աստուծոյ Ծաղկունք գյուղը»։

Երկու խոսք էլ Դդմաշենի և դդմաշենցոց վերջին 1710-ամյա անցած ճանապարհի մասին։ Ինչո՞ւ հենց 1710-ամյա, որովհետև այժմյան