վարիչ։ Երկար ժամաակ Դդմաշենի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես պատմության ուսուցիչ, ապա՝ Գեղամավանի յոթնամյա դպրոցի տնօրեն։ Սիրված մարդ էր։ Երբ մեկին օրհնում են, ասում են «Յոթ որդով սեղան նստես», Անդրանիկը տաս որդով սեղան նստեց (յոթ տղա, երեք աղջիկ)։ Նրա բոլոր զավակները հանրօգուտ աշխատանքով են զբաղված։
Օրհնյալ լինի նման ծնողի հիշատակը։
ՀԱՅԿԱՏ ՈՍԿԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գյուղի դպրոցի առաջին դասարանում մեկ օր սովորեց։ Ուսուցչուհի Լիզան նրան փոխադրեց երկրորդ դասարան։ Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Ալ. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը։ Աշխատանքի անցավ Սևանի ՀԷԿ-ի շինարարությունում։ 1940-ին զորակոչվեց։ Ծառայեց Կաունաս քաղաքի հրետանային գնդում։ Սկսվեց պատերազմը։ Ավտոգումարտակի հրամանատարի հրամանով նրա ջոկատը հսկում էր Լովատ գետի կամուրջը։ Ապա ջոկատը մեկնում է ռազմաճակատ։ Հայկազը վիրավորվում է։ Չեյլաբինսկի մարզի Կարաբաշ քաղաքի հոսպիտալներից մեկում ապաքինվելուց հետո, կրկին մեկնում է ռազմաճակատ։ Սկզբում որպես կապավոր, այնուհետև՝ հետախույզ։ Հասնում է մինչև Բեռլին։ Զորացրվում է 1946-ի մայիսին։ Նորից աշխատում է Սևանի ՀԷԿ-ի շինարարությունում, ապա որպես գլխամասային հանգույցի ավագ վարպետ՝ Գյումուշ ՀԷԿ-ի թունելախորշում։ 1953-ին աշխատել է Արզնի ՀԷԿ-ի շինարարությունում։ 1955-ին նշանակվում է Աթարբեկյան ՀԷԿ-ի շինարարությունում՝ աշխղեկ։ Մասնակցել է Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի շինարա¬ րության աշխատանքներին, կառուցել է միկրոշրջանի բնակելի շենքերը։ 1960-ին երեք տարով գործուղվել է Աֆղանստան։ Աշխատել է Նազլու ՀԷԿ-ի շինարարությունում։ 1977-ից Երևանում է։ Աշխատել է Արփա–Սևան շինարարության շինկոմում, կառուցել է պոլիտեխնիկական ինստիտուտի գրադարանային և սպորտային համալիրը։ 1980-ից անցել է կենսաթոշակի։ Ունի երկու որդի, մեկ դուստր, բոլորն էլ բարձրագույն կրթությամբ։ Որդին՝ Հայկունին, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, 1974-ից՝ Խ. Աբովյանի անվան ինստիտուտի ամբիոնի վարիչ։
Այո, սովորական կյանքով ապրեց Հայկազը։ Սակայն մենք միշտ չէ, որ մարդու կենսագրության մեջ պետք է որոնենք անսովորը։ Մեզ ավելի