Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/425

Այս էջը սրբագրված է

ՍՈՒՐԵՆ ՄԱՐՈՒՔԻ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ծնվել է 1908-ին։ Յոթնամյա կրթությունը ստացել է Հրազդանում։ 1928-ին զորակոչվել է բանակ, ծառայել Լենինականի հայկական հրաձգային գնդում որպես կապի ծառայության դասակի հրամանատար։ Զորացրվելուց հետո ավարտելով Լենինականի քաղաքական աշխատողների ուսումնարանը, 1933-ին ընտրվել է Կոտայքի Թեզխարաբ գյուղի (այժմ այդ գյուղը վերացել է) կոլտնտեսության նախագահ։ Այստեղ ամուսնացել է տեղացի մի աղջկա՝ Լուսյայի հետ։ 1937-ին, ավարտելով Երևանի կուսակցական դպրոցը, նշանակվում է Հրազդանի կուսշրջկոմի հրահանգիչ։ 1938-ին ընտրվում է նոր կազմակերպված Սևանի կուսշրջկոմի երկրորդ քարտուղար։ 1939-ին նշանակվում է Երևանի Սպանդարյանի շրջանի դատախազի օգնական, 1941թ.՝ Գորիսի շրջանի դատախազ։ Աշխատանքին զուգահեռ, 1944-51 թվականներին, գերազանց առաջադիմությամբ ավարտելով Համամիութենական իրավաբանական ինստիտուտը (միաժամանակ ավարտում է նաև Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը), 1947-ից մինչև կենսաթոշակի անցնելը աշխատում էր մայրաքաղաքի դատախազական մարմիններում։ 1982-ից հանրապետական կարգի թոշակառու է։ Ունի որդիներ, դուստրեր, թոռներ։

Գործի մեջ աշխատասեր էր, արդարամիտ, համառ։ Դրանով էլ սիրված էր բարեկամների կողմից։ Անքուն գիշերներ է լուսացրել գրասեղանի մոտ։ Միշտ ձգտել է սովորել։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո կարդում էր մասնագիտական գրականություն։ Որքան էլ կարդար, ի վերջո համոզվելու էր, որ կյանքը ճիշտ է ապրել։

ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՈՒՔԻ ՀԱԿՈԲՅԱՆ

(Գյուղի ամենատարեց մարդը)

Ծնվել է 1901-ին։ Ստացել է տարրական կրթություն և մինչև զինվորական ծառայության մեկնելը աշխատել է անասնապահ։ 1922-ին զինվորական ծառայությունն անցկացրել է Դիլիջանում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղում որպես նոր կազմակերպված կոլեկտիվ տնտեսության փոխադարձ օգնության կոմիտեի նախագահ։ 1924-ին եղել է գյուղական խանութի հաշվետար-գանձապահ։ 1926-ին զինվորագրվել է կոմունիստական կուսկացությանը։ 1925-26 թվականներին աշխատել է գյուղատնտեսական արտելի նախագահ (արտելում վերամշակում էին