բանավոր և գրավոր բացատրությունները, դատարանը Գաբրիել Տեր֊Խաչատրյանին դատապարտում է հինգ տարվա տաժանակրության՝ շղթայակապ։ 1919-ին նա ազատվում է բանտից և վերադառնում հայրենիք։ 1920 թվականին, դեռ Շավարշ որդին չծնված, վախճանվում է։
ԱՂԱՍԻ ԲԵԳԼԱՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ծնվել է 1900-ին։ Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտի անդամ Բեգլար Հովհաննիսյանի որդին է։ 13 տարեկան հասակում, գյուղի դպրոցն ավարտելուց հետո, հայրը որդուն տանում է Սևան։ Ընդունվում է ռուսական դպրոց։ Ուսման տարիներին Աղասին մտերմանում է համագյուղացիներ Բալաբեկ Գրիգորյանի, Գաբրիել Տեր-Խաչատրյանի, Բագրատ Հակոբյանի հետ։ Վեց տարի անց, գերազանց առաջադիմությամբ ավարտում է ռուսական դպրոցի վեցերորդ դասարանը և Սևանի հեղկոմի նախագահ Մեխակ Սարգսյանի միջնորդությամբ մեկնում է Թբիլիսի, ընդունվում ռազմական ուսումնարան, ուր պատրաստում էին քաղաքական ղեկավար կադրեր՝ նորաստեղծ բանակում ծառայելու համար։ Ռազմական ուսումնարանն ավարտած Աղասին վերադառնում է գյուղ։ Ամուսնանում է։ 1927-ին Անդրկովկասի ռազմական օկրուգի ղեկավարության հրամանով նշանակվում է Երևան քաղաքում տեղակայված հրաձգային 2-րդ գնդի կոմիսար՝ մայորի կոչումով։ Երեք տարի անց, 1930-ին նշանակվում է ծառայության՝ Դիլիջան քաղաքի զինվորական գնդում, դարձյալ կոմիսարի պաշտոնով։
1930-33 թվականները սովի տարիներ էին։ Դիլիջանի և Գոլովինոյի բնակիչները մինչև վերջին տարիները հիշում, մտաբերում էին դդմաշենցի բարերար կոմիսարին, որը կամավոր ստանձնել էր նաև բնակչության սննդի կազմակերպման ոչ այնքան դյուրին գործը։
1934-ին գնդի կոմիսար Հովհաննիսյանին տեղափոխում են Վրաստանի Ախալցիխե քաղաքը։ Այստեղ ևս, մինչև 1937 թվականը, նա ազնվորեն ծառայում է, բայց շուտով նրան ևս պիտակավորում են որպես «ժողովրդի թշնամի» և ձերբակալում։ Կարճ ժամանակ անց, հանցակազմի բացակայության պատճառով, ազատում են կալանքից։ Նա նամակ է գրում «ժողովուրդների մեծ առաջնորդին», ուր նկարագրում է քաղբանտարկյալների անտանելի վիճակը։ Նամակի հետքերով գալիս, գտնում են Հովհաննիսյանին բանտարկում, այս անգամ... անվերադարձ։ Ընտանիքին վտարում են բնակարանից։ Ապրում են խարխալ մի բնակարանում՝ ամուսնու ընկերների ցույց տրված չնչին նյութական