Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/433

Այս էջը սրբագրված է

ՖՐԱՆԿԻ ՎԱՂՈՆ

Վաղինակ Ավագյանը ապրեց 84 տարի։ Տասներկու տարեկանից զբաղվել է անասնապահությամբ։ Առողջ, աշխույժ երիտասարդ է եղել։ Վաղինակի ազգական Անդրանիկ Հայրապետյանի ամուսնության թույլտվությունը պետք է բերվեր Երևանի ԶԱԳՍ-ից։ Այդ հանձնարարությունը պետք է կատարեր Վաղոն։ Նա առավոտյան շուտ ոտքով գնում է Երևան, հարկավոր թուղթը վերցրած, նույն օրը երեկոյան ետ է վերադառնում։ Ոչ ոք չի զարմանում։ Սարերով հաճախակի նա գնացել է Դիլիջան և վերադարձել։

Մասնակցել է Մեծ հայրենականին, կռվել է տարբեր ռազմաճա¬ կատներում։ Գերի ընկել։ Այդ օրերին գյուղում սովից մահացան նրա կինը՝ Բավականը և երկու երեխան։

«ԴՈՒՔ ՀՈՂԻՆ ԽԱԲԵՑԻՔ»

Հարոյ Անդրանիկն ամբողջ կյանքում զբաղվել է հողագործությամբ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, գերի է ընկել։ Վերադարձել է, աշխատել կոլտնտեսությունում։ Սերմնացան էր։ Բրիգադիրն ու մի քանի երիտասարդներ որոշում են 20 կգ սերմացու ցորենով օղի գնել։ Սովորականի պես, Անդրանիկը ցանքն ավարտելուց հետո, տեսնում է, որ ահագին վարելահող մնաց առանց ցանելու։ Դիմելով բրիգադիրին, նա ասում է.

— Մեծացել եմ, երևի ձեռքս ինձ խաբեց։ Սերմացան չհերիքեց։

Օղի խմողները ծիծաղում են։

Անդրանիկը իմանալով եղելությունը, ասում է.

— Դուք ինձ չխաբեցիք, դուք հողին խաբեցիք։

Տարիներ են անցել, սերմնացանը չկա, բրիգադիրը չկա, հիշվում է իմաստուն խոսքը։

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀՆՁՎՈՐԸ

Թորգոմը անթերի հունձ էր անում։ Նախագահները հնձած արտերի միջով անցնելիս, իմանում էին, թե ո՞րն է Թորգոմը հնձել։ Մասնակցեց պատերազմին։ Տուն վերադարձավ ձեռքից վիրավորված։ Կոլտնտեսությունում աշխատեց որպես հանդապահ։ Նա, պատճառաբանելով իր վիրավոր լինելը, կոլտնտեսությունում ֆիզիկական աշխատանք չէր կատարում։ Սակայն մի գիշերվա ընթացքում իր սեփական տնամերձը