և Ոսկան եղբայրների հետ։ 19-րդ դարի վերջերին Բջնի գյուղի և հարակից այլ գյուղերի գլավա էր ընտրվել թուրք Մուսան։ Այդ թուրքը տեր ու տնօրեն էր նաև անտառներին։ Թուրքերին թույլատրվում էր անտառից փայտ կտրել, իսկ հայերին՝ ոչ։ Բջնեցի Հարությունը վեճի մեջ է մտնում Մուսայի հետ։ Թուրքերը անպատիժ սպանում են Հարությունին։ Բեգոն ընկերոջ վրեժը լուծելու համար սպանում է թուրք գլավա Մուսային։ Դեպքը տեղի է ունեցել 1912թ.։ Բեգոյին դատապարտում են 101 տարվա բանտարկության, տարին չլրացած, Բեգոն երկաթյա սղոցով կտրում է Բայազետի բանտի պատուհանի ցանցը, դիմում փախուստի։ Հետապնդումից խուսափելու համար միայն գիշերներն է տուն գալիս, զավակներին տեսնելու, ու նորից հեռանում։ Սարերում բնակվող թուրք քոչվորները լսել էին Բեգոյի արարքի մասին, որը և առիթ էր դարձել Բեգոյի հետ «ընկերության» անելու, Բեգոն բոլորին զգուշացնում է. այն թուրքը, որը կփորձի հայերի հետ ընդհարվել, իմ գնդակից չի պրծնի։ Մի օր տուն է վերադառնում գիշերը։ Տեսնում է երեք ռուս աստիճանավոր տանը նստած են։ Բեգոն բարևում է նրանց, նրանք անմիջապես բռնում են Բեգոյին, ատրճանակը վերցնում, ձեռքերը կապկպում են, հայտնում, որ իրենք եկել են ոչ թե նրան բանտարկելու, այլ ունեցած զենքերը տանելու։ Այդ միջոցին Բեգոյի կինը՝ Փամբուխը, հասցրել էր հրացանը և մաուզերը քեչայի մեջ փաթաթած տանել դնել շան բնի մեջ։ Բեգոն գիտեր, որ ռուս աստիճանավորները խմելու հետ սեր ունեն։ Ասում է. «Ընկերներ, եկել եք, լավ եք արել, սպասեք մի-մի բաժակ օղի խմենք, հաց ու պանիր ուտենք, նոր դուրս կգանք»։ Զինվորները համաձայնվում են։ Դիմելով կնոջն ասում է. «Փամբուխ, պահարանը բաց արա, այնտեղ լավ օղի կա, բեր մի բաժակ խմենք»։ Կինը մոտենում է պահարանին, որ բաց անի կախովի կողպեքը, չի կարողանում։ Բեգոն դիմում է զինվորներին, թե տղերք, դուք երեքն եք, կարո՞ղ է պատահի, որ ես ձեր ձեռքից պրծնեմ, ձեռքերս արձակեք, որ կողպեքը բացեմ։ Ռուսները համաձայնվում են։ Բեգոն օղին դնում է սեղանին, մի քանի բաժակ խմելուց հետո ծլկում է, շան բնի մոտ դրված հրացանը վերցնում, բարձրանում է իրենց տան հետևի սարը և բացականչում, եթե ձեզանից մեկը փորձի գնդակ արձակել, երեքիդ էլ կխփեմ։ Գնացեք ձեզ ուղարկողներին հայտնեք, որ չկարողացաք բռնել... Այդ դեպքից 3-4 ամիս հետո նորից են շուրջկալում և Բեգոյին հանձնում ցարական դատարանին։ Նորից բանտ։ Որոշված էր ուղարկել աքսոր։ Բեգոյի կինը՝ Փամբուխը, շաբաթներ անց հասնում է Սանկտ Պետերբուրգ, դիմում է ցարին, պատմում ճշմարտությունը։ Նիկոլայ Ռոմանով թագավորի հրամանով Բեգոն ազատվում է։ Չլրացած
Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/437
Այս էջը սրբագրված է