մեկ ամիս, Փամբուխը վերադառնում է Բեգոյի ազատման թուղթը ձեռքին։
Այդ տարիներին Ֆառուխ գյուղում սկսվել էին սուր բնույթի վեճեր տեղի ունենալ հողաբաժանության, արոտավայրերի, հարկերի բարձրացման և ուրիշ հարկերի շուրջ։ Ամեն ինչ կատարվում էր տանուտերի հրամանով։ Բեգոն կանգնած էր գյուղացիների շահերը պաշտպանողների կողմը։ Հարց ու զրույցից հետո պահանջում է տանուտերին հեռացնել գյուղից։ Անլուծելի թվացող հարցերը թողնել, որ գյուղացիները լուծեն։ Այդ օրվանից Բեգոն անցավ խաղաղ աշխատանքի, զբաղվում էր անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ։ Աշխատանքից հետո չուխան հագած, խենչալը կողքից կախած, «Թռչուն» անունով ձին հեծած ման էր գալիս... Մի անգամ գնում է Դդմաշեն, կինը այդ գյուղացի էր, այստեղ լսում է, որ Քյարամ անունով թուրքը դդմաշենցիներին նեղում է. ընկերների հետ գողանում է գյուղացիների անասունները։ Քյարամին տեսնելու համար թուրքին գյուղ են հրավիրում։ Բեգոն գյուղացիներին հայտնում է. «Ես Քյարամի փափագը գլխից ցած եմ գցելու, առանց նրան սպանելու և վիրավորելու»։ Հեռվից երևում է Քյարամը, Բեգոն ուղիղ նշանառությունով Քյարամի փափախը ցած է գցում, Քյարամը շվարած ա զարմացած ձիուց ցած է իջնում, փափախը վերցնում, փոշին թափ տալիս, գլխին դնում։ Քյարամը ծանոթանում է Բեգոյի հետ։ Վերջինս հայտնում է, որ եթե դդմաշենցիներից որևէ մեկին վնաս հասցնի, պատասխանատվությունը կընկնի Քյարամի վրա։ Այդ օրվանից դդմաշենցիների անասուններին ոչ մի թուրք չի մոտենում... Մի անգամ գյուղում խոսակցություն է բացվում անվրեպ կրակելու մասին։ Բեգոն կանչում է իր քրոջ ամուսնուն։ Սա ձեռքը բարձրացնում է վերև, ձեռքին մի խնձոր։ Բեգոն «Մոսին» հրացանից ահագին հեռավորությունից կրակում է, խնձորը կիսում, Սաքոն մնում է անվնաս։ 1916–17թթ. աշնանը Բեգոն սայլով գալիս է Դդմաշենի ջրաղաց։ Յայջի գյուղի մոտ եզները կանգ են առնում։ Մթան մեջ մեկը մոտենալով սայլին, եզան սամին հանում է, սայլից արձակում։ Բեգոն ձայն է տալիս, ո՞վ ես, ի՞նչ ես ուզում... Անծանոթը ձայն չի հանում, մյուս եզն էլ է արձակում։ Բեգոն նորից է զգուշացնում, ինչպես արձակել ես այնպես էլ լծիր եզները։ Թող ես իմ ճանապարհը շարունակեմ... Անծանոթը հոխորտալով ասում է. «Ցած իջիր, սուս ու փուս թող գնա, ինչ է դու չե՞ս լսել Ղաչաղ Բեգոյի անունը։ Գլխիցդ ձեռ ե՞ս քաշել»։ Բեգոն տեսնելով, որ անծանոթը չի հեռանում, ստիպված սայլից հանգիստ ձևով իջնում և անծանոթին պատասխանում է. «Տո շուն, շան որդի, որ դու Ֆառուխի Բեգոն