Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/441

Այս էջը սրբագրված է

ԱՐԱՄ ՖԱՀՐԱԴԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

1967-ին ավարտել է Երևանի Շիրվանզադեի անվան միջնակարգ դպրոցը և պարարվեստի ուսումնարանը։ Յոթ տարի աշխատել է Հայաստանի պարի պետական համույթում։ 1973-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Թբիլիսիիում։ Աշխատել է Անդրկովկասյան կարմրադրոշ զինվորական համույթում։ 1975-ին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոճանապարհային ֆակուլտետը։ 1980-ին ավարտել է կարմիր դիպլոմով։ 1981-ից աշխատանքի է անցել ներքին գործերի նախարարության ավտոտեսչության վարչության ճանապարհապարեկային մարմիններում որպես դասակի հրամանատար։ 1988-ից՝ Երևան–Դիլիջան, Երևան-Մարտունի մայրուղու պետ։ Իրեն դրսևորել է որպես հմուտ և համարձակ աշխատող։ Նրա մասին «Կոմունիստ» թերթի թղթակից Կ. Վլասենկոն գրել է. «...Սևանում, ձկնագողերին հայտնաբերելու նպատակով կազմակերպված ստուգայցի ժամանակ, նա ընթացքի պահին ցատկեց մեքենայի թափքը, հետո բարձրացավ խցիկի տանիքը և, որպեսզի կանգնեցնի առաջ սլացող մեքենան, ջարդեց հողմնապակին։ Այդ միջոցին վարորդը դուրս թռավ խցիկից՝ Սողոմոնյանին թողնելով չկառավարվող բեռնատարի վրա։ Արամը կարողացավ մտնել բեռնատարի խցիկը և արգելակել, փրկելով երթուղային ավտոբուսի հետ ընդհարվելու վտանգից» («Կոմունիստ», 1988թ., թիվ 12)։ 1992–93թթ. աշխատել է Հրազդան քաղաքի ավտոտեսչության պետ։ 1994-ից նշանակվել է ՆԳ Սևանի ոստիականական բաժանմունքի պետի տեղակալ՝ մա¬ յորի կոչումով։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

ԱՆԱՀԻՏ ՍՈՒՐԵՆԻ ԶԱՔԱՐՅԱՆ

1966-ին ավարտել է Սևան քաղաքի Խ. Աբովյան անվան միջնակարգ դպրոցը, միաժամանակ սովորել է տեղի երաժշտական դպրոցում։ Ավարտելուց հետո աշխատել է նույն դպրոցում որպես դաշնակահար։ 1973-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է որպես փաստաբան։ 1976-ին նշանակվել է Սևանի գործկոմի քարտուղար, այնուհետև Սևանի ՆԳ բաժնի մանկական սենյակի տեսուչ։

1984-ին ընտրվել է Սևանի շրջանի երկրորդ ժող. դատավոր։ 1996-ին հանրապետության նախագահի հրամանով նշանակվել է Սևանի ժող. դատարանի նախագահ։ Ազատվել է 1997-ին։