Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/442

Այս էջը սրբագրված է

ՎԱՉԱԳԱՆ ԳԱՐԵԳԻՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ

1946-56 թվականներին սովորել և ավարտել է Դդմաշենի միջնակարգ դպրոցը։ 1958-ին ծառայել է Կուրսկում, Սմոլենսկում, Մոսկվայի մարզի Ստուպին քաղաքի ավիացիոն հատուկ զորամասում։ 1961-ին զորացրվել է և բնակություն հաստատել Երևանում։ Աշխատել է «էլեկտրոպրիբոր» գործարանում որպես հավաքող բանվոր։ 1970-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։ Վերադարձել է Սևան, որոշ ժամանակ աշխատել կուսշրջկոմում, իսկ 1973-ից՝ շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։ 1978-ի սեպտեմբերին ընտրվել է Սևանի շրջանի ժողդատավոր։ 1984-1995 թվականներին նույն դատարանի նախագահն էր։

ՍԵՐԳԵՅ ԱՐՏԱՎԱՏԴԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

1956-57 թվականներին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, զորակոչվել է բանակ և զինվորական ծառայությունն անցկացրել է Բելոռուսիայի Գրոդնո քաղաքում։ Սովորել է զորամասին կից կրտսեր հրամկազմի ուսումնարանում։ Զորացվելուց հետո բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանում։ 1956 թվականից մինչև օրս աշխատում է դատախազության համակարգում՝ քննիչի, ավագ քննիչի, դատախազի օգնականի պաշտոններում։

1982 թվականից Երևան քաղաքի Արաբկիրի շրջանի դատախազի ավագ օգնականն է։ Ունի երրորդ կարգի պետական խորհրդականի կոչում, որը ձեռք է բերել 1994-ին։

ՎՐԵԺ ԱԼԱԳՅԱԶԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ 1960-ին՝ Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումը։ 1964-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Երեք ամիս անց զորակոչվել է զինվորական ծառայության։ Չորս տարի ծառայել է Օդեսայի, Իզմայիլի ռազմածովային նավատորմում։ Զինվորական ծառայույթունն ավարտելուց հետո, 1973-ին ավարտել է իրավաբանական ֆակուլտետը և աշխատել դատախազության համակարգում։ Տասնվեց տարի անընդմեջ աշխատել է Արմավիրի շրջանի դատախազության