Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/443

Այս էջը սրբագրված է

քննիչ։ 1988-ի դեկտեմբերի չարաղետ երկրաշարժից հետո աշխատել է Սպիտակի շրջանի միջշրջանային դատախազ, մինչև 1994-ի հուլիսը։ Այնուհետև աշխատանքի է անցել հանրապետության դատախազությունում։ Ունի արդարադատության խորհրդականի կոչում։

ԿԱՐԻՆԵ ՕՆԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Ծագումով Դդմաշենցի է։ Ծնվել է Սևանում։ 1961–71թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ Աշխատել է նույն դպրոցի գրադարանավար։ 1974-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտության» բաժինը։ 1979-ին ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել ՆԳՆ համակարգում։ 1979-ին նշանակվել է թիվ 5 ՈՒԱՀ-ի կանանց գաղութի տեղամասի պետի հերթապահ օգնական։ 1982-ին նույն հիմնարկում նշանակվել է ջոկատի պետ։ 1992-ին նշանակվել է ՆԳՆ պահպանության վարչության կադրերի բաժնի ավագ տեսուչ, որտեղից 1993-ի դեկտեմբերին առաջ է քաշվել որպես Սևանի շրջանի ՆԳ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ։ Մայոր Կարինե Սարգսյանը ամուսնացած է, ունի երկու դուստր։

1997-ին արժանացել է փոխգնդապետի կոչման։

ԿՈԼՅԱ (ՆԻԿՈԼԱՅ)ԿԱՐԱՊԵՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծագումով Դդմաշենցի, ծնունդով՝ Երևանցի։ Ծնվել է 1948-ին։ Միջ¬ ժժնակարգ կրթությունն ստացել է Երևանի Ղ. Աղայանի անվան դպրոցում։ 1967-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Լենինգրադի մարզի Վիբորգ քաղաքի հատուկ զինվորական զորամասում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1975-ին նշանակվել է Երևանի Արաբկիրի շրջանի պետական նոտարական գրասենյակի պետ։

1977-ից փոխադրվել է ՆԳՆ համակարգ, աշխատել է Արաբկիրի շրջանի ոստիկանական բաժնում որպես քննիչ։ 1991-ից աշխատում է ՆԳՆ քննչական վարչությունում որպես կարևորագույն գործերի ավագ քննիչ։ Ոստիկանության մայոր է։