Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/444

Այս էջը սրբագրված է

ՀԱՄԼԵՏ ՀԱՅԿԱԶԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է Սևանում, 1948-ին։ Ընտանիքով տեղափոխվել են Քանաքեռ։ 1966-ին ավարտել է Քանաքեռի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1976-ին աշխատել է ՆԳ նախարարության Մյասնիկյանի շրջանի բաժանմունքում որպես շարքային ոստիկան։ Ծառայել է բանակում։ 1968-70 թվականներին սովորել է ոստիկանական հատուկ մասնագիտական դպրոցում։ Աշխատել է որպես թաղային տեսուչ, ՆԳ վարչության հերթապահ մասի պետ։

Սովորել է Ռոստով քաղաքի ոստիկանական բարձրագույն դպրոցում։ 1988-ին սովորել է ՆԳ Լենինգրադի ակադեմիայի վերապատրաստման դասընթացներում։ 1972-ին մի խումբ ոստիկանների հետ բարձրացել է Արագած սարի գագաթը։ Ոստիկանության մայոր է։ Աշխատում է Խորհրդային շրջանի ոստիկանական բաժնի Քանաքեռի տեղամասում։

ԵՆՈՔՅԱՆ ԳՈՌ ԳՈՒՐԳԵՆԻ

Ծնվել է 1956-ին, 1972-ին ավարտել է Դդմաշենի միջնակարգ դպրոցը, 1978-ին Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Կատարել է մանկավարժական, կոմերիտական, կուսակցական աշխատանք։ 1994-ին հեռակա կարգով, ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1988թ. աշխատում է Սևանի ՆԳ բաժնում որպես բաժնի պետի տե¬ ղակալ։ Միլիցիայի մայոր է։

■ ■ ■

Երևանի ՆԳ համակարգում է աշխատում միլիցիայի մայոր Արմեն Սերգեյի Արմենակյանը։

Ռուբիկ Մկրտչի Մինասյանը, Սերժիկ Հակոբի Գաբրիելյանը ՆԳ մարմիններում երկարամյա ծառայությունից հետո մայորի կոչումով անցել են կենսաթոշակի։ Ավետիք Եզնակի Վարդանյանը ավագի կոչումով է անցել կենսաթոշակի։