Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/445

Այս էջը սրբագրված է

ՆՐԱՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ

ԾԱՆՐ ՎԵՐՔԵՐՈՎ

ՍՈՒՐԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԴԱՎԹՅԱՆ

Ծնվել է 1918-ին, հողագործի ընտանիքում, սովորել է գյուղի յոթնամյա դպրոցում, մինչև բանակ զորակոչվելը աշխատել է գյուղի կոլտնտեսությունում որպես տրակտորիստ։ 1940-ին զորակոչվել է զինվորական ծառայության, սովորել Կաունաս քաղաքի մոտակայքում գտնվող սպայական դասընթացներում և ստացել լեյտենանտի կոչում։ Հրաման է ստացվել՝ գրավել Վելիկիե Լակի քաղաքը։ Ֆաշիստական ինքնաթիռները ռմբակոծում էին։ Ականանետային նախապատրաստական աշխատանքն ավարտելուց հետո, Ս. Դավթյանն իր մարտիկների հետ անցնում է հարձակման։ Գրոհի առաջին իսկ պահից զգում է, որ հետախուզությունը ճիշտ չի գնահատել իրավիճակը։ Հակառակորդի գնդացրային և ականանետային կետերի կրակոցները մարտիկներին ստիպում են տափ կենալ հատակին։ Այնուամենայնիվ, մի կերպ կասեցվում է թշնամու առաջխաղացումը։ Հենց այդ պահին Դավթյանը հեռախոսային խոսակցություն է ունենում հրամանատարության հետ և թույլտվություն ստանալով, երկու զինվորի հետ մեկնում է հետախուզության։ Հերոս զինվորները, անցնելով թշնամու թիկունքը, հետախուզում են ամրությունները և կատարում հրամանատարության առաջադրանքը։ Այնուհետև Դավթյանի գումարտակին հանձնարարվում է գրավել «Վելիկիե Լուկի» երկաթուղային կայարանը։ Կարճ ժամանակում հրամանը կատարվում է։ Կայարանը գրավված է։ Գումարտակի մարտիկները նստել էին մի փոքր հանգստանալու, երբ մեկը ձայն է տալիս. «Դուք այստեղ նստել եք, իսկ այնտեղ, այն տանը լիքը գերեմանացիներ են»։ Պահը ձեռքից բաց