Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/447

Այս էջը սրբագրված է

1945թ. ապրիլին նորից վիրավորվում է։ Ավստրիայում ապաքինվելուց հետո վերադառնում է տուն։

Շեղանն աշխատել է Գեղամավանի յոթնամյա դպրոցում որպես հայոց լեզվի, մաթեմատիկայի ուսուցիչ, ապա ուսմասվար։ Իսկ 1966 թվականից՝ Երևանի թիվ 106 միջնակարգ դպրոցում։

Մեծ փորձություններով անցած Շեղանը երիտասարդ համագյուղացիներին խորհուրդ էր տալիս սիրել ռազմական գործը, միշտ պատրաստ լինել պաշտպանելու հայրենի տունը, հարազատներին։

— Զինվորական ծառայությունից խուսափում է վախկոտ մարդը, նվաստ մարդը,— ասում էր նա։

Շեղան Բալաբեկի Ներսիսյան

ԱԻԴԱ ԵՐՎԱՆԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մեծ թվով դդմաշենցիներ իրենց ծառայությանը անցավացնում են պատերազմական տարիներին կազմակերպված հայկական հինգ լեռնահրաձգային դիվիզիաներում։ Մասնակիցներից երեքը աղջիկներ էին՝ Աիդա Երվանդի Գևորգյանը, Նվարդ Մկրտչի Ասատրյանը և Աշխեն Ոսկանի Հարությունյանը։

Աիդան Մոզդոկ քաղաքի մանկական հիվանդանոցի բուժքույրն էր։ Կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Ռազմաճակատից Աիդային ուղարկում են Մոզդոկ։ Աշխատում է հոսպիտալում։ Ֆաշիստները ռմբակոծում էին քաղաքը։ Ռումբի բեկորից ծանր վիրավորվում է։ Բուժվում է Օբջոնոկիձե քաղաքում։ Որպես 2-րդ խմբի հաշմանդամ, վերադառնում է Երևան։ Բժշկական ծառայությունների լեյտենանտ է։ Նրա կուրծքը զարդարում են «Մարտական կարմիր աստղ»-ի և «Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճան»–ի շքանշաններն ու բազմաթիվ մեդալներ։