Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/449

Այս էջը սրբագրված է

Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի» շքանշաններով և 9 մեդալով։

ԳԱՐԵԳԻՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

1938-ի հունիսի 30-ին կարմիր բանակի և ռազմածովային նավատորմի 20-ամյակի տոնակատարության առթիվ Սևանա լճում կազմակերպված լողի մրցման ժամանակ, առաջին տեղը դուրս եկավ և պարգևատրվեց ձեռքի ժամացույցով։ Երկրորդ աշխարհամարտի առաջին օրերին, Սևաստոպոլի ռազմածովային նավատորմում, տորպեդային նավի դիտորդ էր։ Երկու հարյուր հիսուն օր տևեց Սևաստոպոլի հերոսական պաշտպանությունը։ 1942 թվականի հուլիսի 4-ին ֆաշիստները մտան քաղաք։

Ընդամենը երկու, թե երեք օր առաջ, հուլիսի 1-ին, ֆաշիստական ինքնաթիռից գցված ռումբը ընկնում է այն նավի վրա, ուր ծառայում էր Գարեգինը։ Ծանր վիրավոր վիճակում, Գարեգինը լողալով մոտենում է նահանջող բեռնավորված մի նավի։ Նավի անձնակազմի օգնությամբ փրկվում է։ Նրան տեղափոխում են Տուափսե քաղաքի հոսպիտալը։ Բուժվելուց հետո, որպես երկրորդ խմբի հաշմանդամ, զորացվում է։ 1955-ին, ծանր վերքերից հիվանդանում է։ Մեկնում է Դիլիջանի առողջարան։ Այնտեղ էլ մահանամ է թոքի մեջ պահպանված արկի բեկորից։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի և Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալներով։ Ունի զավակներ, թոռներ։

ԱՐՏԱՎԱԶԴ ՆԻԿՈԼԱՅԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պարտադիր զինվորական ծառայությունից զորացվեց 1934-ին։ Աշխատեց կոլտնտեսությունում։ Երկու տարի սովորեց բարձրագույն գյո ղատնտեսական դպրոցում։ Երկար տարիներ աշխատեց հայրենի գյուղում՝ ակումբի վարիչ։ Սկսվեց պատերազմը։ Մեկնեց ռազմաճակատ։ Մասնակցեց Կովկասի պաշտպանական մարտերին։ Կերչի ազատագրման օրերին ծանր վիրավորվեց։ Գյուղ վերադարձավ հաշմանդամ։ Կոլտնտեսությունում աշխատեց դաշտավարական բրիգադիր, ֆերմայի վարիչ, հյուսն։