տեղափոխվեց Երևան (նրանց մայրը թաղված է գյուղի գերեզմանոցում)։
Գյուղ 1927թ. մուտք էր գործել հեռախոսը, իսկ հետո՝ ռադիոն։ Ամենուրեք աշխուժություն էր տիրում, մանավանդ գյուղի ակումբում (ակումբի վարիչն էր Արտավազդ Պետրոսյանը)։ Դպրոցին կից գործում էր երեկոյան դպրոց, որի տնօրենն էր Գառնիկ Սողոմոնյանը։ Նա պաշտոնավարեց մինչև թոշակի անցնելը։ Երեկոյան դպյտցում սովորում էին մեծ թվով երիտասարդ կանայք։ Գործում էին ասմունքի, երգ ու պարի խմբակներ։ Մաթեմատիկայի շնորհալի ուսուցիչ Արարատ Մեսրոպյանի (Հոկտեմբերյանի շրջանից) ղեկավարությամբ գործող երգ ու պարի խմբակը գոյություն ուներ մինչև 1940 թվականը։ Շրջանային և հանրապետական ստուգատեսների մշտական մասնակից այս խումբն աչքի էր ընկնում կատարողական բարձր վարպետությամբ։ Դպրոցի բարձր դասարաններում սովորում էին նաև հարևան մեղրաձորցիներ, զովաբերցիներ, վարսերցիներ, գեղամավանցիներ, ծաղկունքցիներ և ծովագյոււլցիներ։
1939-1940 ուսումնական տարում դպրոցը տվեց իր առաջին շրջանավարտները՝ 36 տղա, 2 աղջիկ։ Տնօրենն էր ծաղկունքցի Ռաֆիկ Մկրտչյանը։
1990-ին մեծ շուքով նշվեց դպրոցի հիմնադրման 80 և միջնակարգ դառնալու 50-ամյակը, որի տեսագրությունը պահվում է դպրոցում։ Այդ օրը առաջին շրջանավարտներ Ս. Ավագյանի, Ն. Հովհաննիսյանի, Փ. Մովսիսյանի, Թ. Թադևոսյանի, Ֆ. Սողոմոնյանի, Գ. Հովհաննիսյանի կողմից և նրանց միջոցներով դպրոցի բակում տնկվեց 50 արծաթափայլ եղևնի։
Տղաների մեծ մասը ավարտական վկայական ստանալուց հետո մեկնեցին բանակ։ Ոմանք իրենց ուսումը շարունակեցին Երևանի ուսումնական հաստատություններում։
Երկրորդ աշխարհամարտի նախօրեին գյուղն ուներ 600 տնտեսություն, 3500 բնակիչ, իսկ այժմ գյուղում կա 620 տնտեսություն, բայց ընդամենը 2550 բնակիչ։ Հանրապետության տարբեր վայրերում բնակվում են դդմաշենցի 350 ընտանիք, Երևանում՝ 275 ընտանիք։ 1934-ին գյուղից 18 ընտանիք համագյուղացի Կարապետ Վարդանյանի (Մուխսու Կարոյի) գլխավորությամբ և առաջնորդությամբ տեղափոխվել և բնակվում են Արտաշատի շրջանի Քաղցրաշեն գյուղում։ Մի քանի ընտանիք բնակվում են Վեդիում։
Վերադառնանք մեր ասելիքին, դպրոցական նախկին շենքը ավելի