քան 30 տարի ծառայեր գյուղին։ Զգացվում էր դպրոցական նոր շենքի պահանջ։ Դդմաշենցիք աննախադեպ ոգևորությամբ ձեռնարկեցին այդ շնորհակալ գործը։ 1070-1071 ուսումնական տարում շահագործման հանձնվեց նոր շենքը, իսկ 1088-ին՝ դպրոցին կից նոր մասնաշենքը՝ 370 աշակերտական տեղով։ Պարապմունքները տարվում են մեկ հերթով։ Անցած 54 տարիների ընթացքում դպրոցը տվել է 1000-ից ավելի շրջանավարտ։ Նրանցից 17-րդ ոսկե և արծաթե մեդալակիրներ են։ 1970-71 ուստարվանից դպրոցի տնօրեններ են աշխատել հանրապետության վաստակավոր ուսուցիչ Արարատ Մովսիսյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Վանիկ Սերգոյանը։ 1988-ից դպրոցի երիտասարդ տնօրենն է Սեդրակ Գալստյանը։ Դպրոցում աշխատում են 42 ուսուցիչ, 26-ը՝ բարձրագույն կրթությամբ։ 37-ը տեղացիներ են։
Դպրոցում կոմպլեկտավորված է 22 դասարան, որից 10-ը՝ տարրական։ Աշակերտների թիվը 465 է։
Իր գոյության 85 տարիների ընթացքում դպրոցը տվել է մեծ թվով շրջանավարտներ, որոնք կուսակցական, պետական, գիտության, մանկավարժության և ժողովրդական տնտեսության այլ բնագավառի աշխատողներ են։ Հիշատակության արժանի են կուսակցական հնագույն