տեսնելուն պես ամուսնության առաջարկություն արեց։ Նրանք տաս տարի ապրեցին հարազատ գյուղում։
Իսկական հայտնություն էր Լիզան։ Նա պարապմունքներն անցակացնում էր նոր մեթոդներով։ Գերագույն համբերությամբ լսում էր երեխաներին, գուրգուրում էր նրանց, սովորեցնում դասերը։ Ով նրան աշակերտել է, այլևս չի մոռացել։
1933-ին Լիզան ընտանիքով տեղափոխվեց Երևան։ Այդ օրը գյուղում շատ-շատերը տխրեցին։ Նրանց ճանապարհեց ամբողջ գյուղը։
Երևանամ Լիզան աշխատեց Ա. Մռավյանի անվան, ապա Հ. Հակոբյանի անվան դպրոցներում։ 1970-ից մինչև կենսաթոշակի անցնելը դասավանդում էր թիվ 29 դպրոցում։ Նրան շնորհվեց վաստակավոր ուսուցչուհու կոչում և կառավարական ամենաբարձր շքանշանը։ Բայց նա ամենից առաջ վաստակավոր քաղաքացի էր, մեծ հայրենասեր, իսկական մանկավարժ։
Տասնյակ բանաստեղծություններ նվիրեցին նրան իր սաները։ Նպատակահարմար գտանք մեջ բերել Շեղան Ներսիսյանի բանաստեղծությունից երկու քառատող.
Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/472
․․․ Վսեմ ու բարի ելնումես ի դեմ
Ու մոր քնքշությամբ գլուխ ես շոյում,
Եվ քո ջինջ հոգու ու սրտի խորքից
Մայրական սիրո լույս է ճառագում։
Օ՜, իմ առաջին ուսուցիչ անգին,
Իմ Մեսրոպ-Մաշտոց ու. իմ տառուսույց,
Մեր մանուկներից քանի՜ քանիսին
Դու դարձար պայծառ աստղ-ուղեցույց...
ՏԻԿԻՆ ԵՐԱՆՈՒՀԻ, ՄԻ ԳՆԱ
Վերջին զանգն էր։
Դասերն ավարտվեցին։
Բոլորին հայտնի էր դարձել, որ ուսուցչուհի Երանուհի Նահապետյանը հեռանում է մանկավարժության ասպարեզից։ Գնում է կենսաթոշակի։ Նրա վերջին դասն էր։ Մի խումբ երեխաներ կանգնած էին դռների մոտ։ Սպասում էին, որ հրաժեշտ տան սիրելի ուսուցչուհուն։
Ուսուցիչներին հրաժեշտի խոսք ասելուց հետո, նա ուսուցչանոցից դուրս եկավ։ Տեսնելով միջանցքում հավաքված երեխաներին, ժպտալով մոտեցավ։