Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/476

Այս էջը սրբագրված է

ԳՅՈՒՂԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

1971-ից գործել է դպրոցի նախկին շենքում, մանկապարտեզի տարածքում կար գեղեցիկ այգի-պարտեզ։ Մանկապարտեզի վարիչ է աշխատել Վարդուշ Զաքարյանը, գործում էր 2 խումբ։

1971-1991 թթ. մանկապարտեզի անփոփոխ վարիչ է եղել հմուտ մանկավարժ, բուժքույր Երազիկ Սարգսյանը։ Դաստիարակներ են աշխատել Մ. Ղարիբյանը, Ե. Սարգսյանը։ 1978-ին շահագործման հանձնվեց տիպային մսուր-մանկապարտեզի նոր շենքը, 96 երեխայի համար։ Շենքը կահավորված է, կան ննջասենյակներ, խաղասենյակներ, լվացքատուն։ Երեխաներն ապահովված են անհրաժեշտ խաղալիքներով։ Բոլոր դաստիարակներն ունեն մասնագիտական կրթություն։ 1991-ից մանկապարտեզի վարիչ է աշխատում Անահիտ Գրիգորյանը։ 1971–1991թթ. աշխատել է նույն մանկապարտեզում որպես դաստիարակ։

ԳՐԱԴԱՐԱՆ

1930-ից գյուղում գործել է խրճիթ-ընթերցարան։ Քիչ քանակությամբ գեղարվեստական գրականություն է ունեցել և մի քանի ընթերցող։ Մինչև Հայրենական պատերազմը խրճիթ-ըներցարանի վարիչ են աշխատել Արտավազդ Պետրոսյանը, Արամ Մկրտչյանը։

Հետպատերազմյան տարիներին գրադարանը առանձնացվել է ակումբից և դարձել ինքնուրույն մասսայական գրադարան։ Գրադարանի վարիչ են աշխատել Սարիբեկ Ներսիսյանը, Պայծառ Սարգսյանը,