Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/479

Այս էջը սրբագրված է

Շատ աշխատանքներ պահպանվում են Հայաստանի գեղարվեստի ֆոնդի և մշակույթի նախարարությունում, տարբեր երկրների անհատական հավաքածուներում (Ռուսաստան. ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, Գերմանիա, Իտալիա, Նորվեգիա, Անգլիա, Լեհաստան, Լիբանան և այլուր)։

ԽԱՉԻԿ ՍՈՒՐԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է 1953թ., Երևանում։ Թիվ 102 միջնակարգ դպրոցն ավարտել է 1971թ.։ Պատանեկությունից զբաղվել է սպորտով։ Մասնակցել է հանրապետական, միութենական բռնցքամարտի մրցումների։ Հայաստանի բռնցքամարտիկների կրկնակի շքանշանակիր է։ 1972-ին ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի էսթետիկայի ֆակուլտետը, որն ավարտելով, անցել է ստեղծագործական աշխատանքի։ 1978թ. իր ստեղծագործություններով մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին։ Հայաստանի նկարիչների միության անդամ է։

1995-ին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ֆեդերացիայի նկարիչների միության անդամ։ Երևանում բացել է անհատական ցուցահանդեսներ (1992-93)։ 1994–95թթ. մասնակցել է Ֆրանսիայում, Անգլիայում, Լեհաստանում բացված հայ նկարիչների ցուցահանդեսներին։