Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/480

Այս էջը սրբագրված է

Նրա բազմաթիվ ստեղծագործություններ պահպանվում են տարբեր երկրների անհատական հավաքածուներում (Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, ԱՄՆ, Իտալիա, Սիրիա, Նորվեգիա, Ավստրալիա, Կանադա, Բելգիա, Անգլիա)։

ՇՆՈՐՀԱԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

(Տերտերի Վահրամի որդին)

Սմբատ Վահրամի Հարությունյանը դդմաշենցի է, բնակվում է Երևանում։ Ծնվել է 1960 թվականին։ Սովորել է Երևանի թիվ 126 միջնակարգ դպրոցում։ 1966-ից հաճախել է Երևան քաղաքի Պիոներ պալատի պարի խմբակ։ 1978-ին ծառայել է բանակում, որտեղ կազմակերպել է պարային համույթ։ Զորացրվելուց հետո, մինչև 1985 թվականը պարել է «Հայաստան» պարային համույթում, վաստակավոր արտիստ Վազգեն Ռաշիդյանի ղեկավարությամբ։ 1985-ին ինքնուրույն կազմակերպել և ստեղծել է «էրզրում» պարային համույթը՝ ֆրեզերային գործարանում։ Համույթը համերգներով շրջագայել է Հունգարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Կիևում, Մոսկվայում, Գրիմում, ԱՍՆ-ում։ 1994-ից պարային համույթը գործում է, որտեղ հաճախում են 4-12 տարեկան 200 երեխա։ Համույթը մասնակցել է կառավարական և բարեգործական մի շարք համերգների։ Սմբատ Հարությունյանի հետ միասին պարուսույց է աշխատում Լենա Գասպարյանը։ «Էրզրում» համույթի նվագախումբը ղեկավարում է մի ուրիշ դդմաշենցի՝ դհոլահար Հովեյ Վաչեի թոռը՝ Լևոն Հովհաննիսյանը (ակորդիոն), պարում է Սմբատի տասնամյա աղջիկը։ Դհոլահար է Սմբատի 6-ամյա որդին։ Սմբատ Հարությունյանը մեկ տարի աշխատել է հայրենի գյուղի դպրոցում։

ԳՈՒՍԱՆՆԵՐ

19-րղ դարի կեսերից արդեն հայտնի է Դդմաշենի առաջին աշուղ Ջիվթերու անունը։ Նրա մոտ սովորել է հայտնի գուսան Սազային։ Ջիվթերա սաներն են Սազային, Սարգիսը և Սևանը։ Սևանի մասին գրվել է առանձին։ Ջիվթերին-Սարգիսը անունն ստացել է մեծանուն աշուղ Ջիվանա կողմից։ Գյուղի տարեց Միլիտոնյան Արտաշը պատմում է, որ Ալեքսանդրապոլում տեղի ունեցած աշուղական մրցումների ժամանակ Ջիվթերին հաղթել է բոլոր աշուղներին։ Ջիվանին ձեռքը դրել է Սարգսի ուսին ու ասել.