Նվազելիս մատները լարերի վրա քսելով, աղեղի համաչափ շարժումներով, խոսեցնում էր գործիքը.
— Իդրխա՞ն...
— Ի՞նչ ա...
— Էդ հուրի՞ր գացե։
— Գացերիմ ժամ։
— ժա՞մ։
― Հա։
— Ինչ ի՞ր անում...
Միշտ կատակը շուրթերին էր։ Մի անգամ գյուղամիջով անցնելիս, Միրզան մոռանում է բարևել, պատի տակ նստած մի խումբ տարեց համագյուղացիների։ Սրանք փորձում են դիտողություն անել.
— Ուստա Միրզա, գալիս անցնում ես, բարև էլ չես տալիս։ Միրզան չի շփոթվում.
— Վռազն եմ։ Մեր Մկրտիչը գալիս ա, ասեք թող մեկից իրա տեղն էլ բարև տա, իմ տեղն էլ։
Աշուղի քրոջ ամուսինը՝ Մկրտիչ Ավետիսյանը, առևտրով էր զբաղվում։ Բավական հարուստ էր։ Մի անգամ նրանց տանից փող է կորչում՝ 500 ռուբլի։ Ամուսինը կասկածում է... կնոջ վրա։ Կինը երդվում, հավատացնում է, որ տեղեկություն չունի։ Ամուսինը չի հավատում։ Այս թեմայով է Միրզան հորինել իր հանրահայտ «Արծաթի շահ ուտող մարդու շինած տուն» խորագրով երգը.
Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/482
Արծաթի շահ ուտող մարդու շինած տուն,
Բրուտի ջարդված պուտուկից վատ է,
Ոսկուն հետամուտ անդադար, անքուն
Գանձագոդ անպիտան կույր մուկից վատ է։
Նրա խիղճը փորում մեռած մեկ անգամ,
Ոչ օտար գիտե, ոչ էլ բարեկամ,
Դաշտերում բուսում են ծաղիկներ անհամ,
Գույնը կանաչ, իշակաթնուկից վատ է։
Սևանի, մի ցանկար ժլատ օտարին,
Ոչ նրա պալատին և ոչ հագուստին,
Զրկող, թալանող անմեղ աղքատին,
Գարնան արյունախում տզրուկից վատ է։
Կյանքի վերջին տարիներին նա շատ ցավեր տեսավ։ Անսպասելի մահացան զույգ թոռնիկները՝ Աշոտը և Ադիգյոզալը, երկվորյակներ էին։ Նոր էր բոլորել նրանց տասներկու տարին։ Աշուղն իր այս անդառնալի